Ներքին 2 տարի առաջ - 15:50 04-10-2024

Դժգոհությունը մեխեր կուլ տալով է արտահայտել, այժմ էլ հացադուլի մեջ է. Վանաձորում դատապարտյալը ծանր վիճակում է

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լուր տարածվեց, թե «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կալանավոր Արտյոմ Ղազարյանը մեխեր, ածելիներ կուլ տալով բողոքի ակցիա է իրականացրել, վնաս պատճառելով իր առողջությանը։ Այս մասին իր էջում հայտնել էր Վարդան Ղուկասյանը։

Դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար, Oragir.News-ը կապ հաստատեց «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

ՔՀԿ-ից տեղեկացրին, որ այժմ Արտյոմ Ղազարյանի վիճակը լավ է, և նրան զննել են բժշկուհին, և բուժքույրը։

Թե, ինչպե՞ս է մեխեր, ածելիներ կուլ տալուց հետո կալանավորի վիճակը գնահատվում լավ, դժվաար է ասել։

Իսկ, Թե ինչու է կալանավորը այդ քայլին գնացել, «Վանաձոր» ՔԿՀ-ից պատասխանեցին․

«Այդ քայլին գնացել է իր գործերի հետ կապված։ Իր դատվարական փուլի հետ կապված անհամաձայնություն ունի։ Ինքն այդպես է նշել, նման կերպ արտահայտել է բողոքը։ Այժմ էլ հացադուլի մեջ է գտնվում»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան