Ներքին 2 տարի առաջ - 16:00 03-10-2024

Հանրային ՀԸ-ն քաղաքական իշխանութան հետ որևէ կապ չունի․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքական իշխանությունը չի միջամտում Հանրային հեռուստաընկերության գործերին՝ կարելի է ասել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում, որից հետո քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի Հանրային հեռուստաընկերություն, որտեղ Հանրային ՀԸ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Բագրատ սրբազանին առաջարկեց հարցազրույցի ձևաչափով հանդես գալ, նաև հայտնեց, որ ուղիղ եթերի տաղավարում սպասում են արքեպիսկոպոսին։

Oragir.News-ը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հարցրեց՝ եթե Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել, և իրենց իշխանությունը նրան չի հեռացել պաշտոնից, նշանակո՞ւմ է արդյոք, որ Բագրատ Սրբազանին Հ1 հրավիրելու մասին քաղաքական որոշում եք ունեցել և Սրբազանին եթեր տրամադրելու հարցը նախապես քննարկել եք։

«Բագրատ սրբազանին վերջին 6 ամիսներին 30-ից 40 անգամ հրավիրել ենք հարցազրույցի։ Իսկ ինչ վերաբերվում է Հ1-ի տնօրենին աշխատանքից հանել չհանել, նոր մարդ նշանակել և այլն, դա անում է համապատասխան մարմինը և ոչ թե քաղաքական իշխանությունը։ Իսկ կոնկրետ երեկվանն էլ, նորից եմ ասում՝ Բագրատ Գալստանյանին կամ Վազգեն Գալստանյանին անձամբ, ես իմ աչքով վերջին 5-6 ամիսներին տեսել եմ տասնյակ անգամներ, որ հրավիրում են հարցազրույցի։ Երեկ նա գնացել է այդ տասնյակ անգամներ հրավիրած հարցազրույցին»,- ասաց պատգամավորը։

Նա շեշտեց, որ քաղաքական իշխանությունը Հանրային Հեռուստաընկերության քաղաքականությունը որոշող մարմին չէ և նման հարցերով զբաղվում է ՀԸ-ի գործադիր ղեկավարությունը․

«Հանրային Հեռուստաընկերությունը քաղաքական իշխանութան հետ որևէ կապ չունի, կախում չունի քաղաքական իշխանությունից, և իր քաղաքականությունը չի պայմանավորում քաղաքական իշխանութան հետ»,- եզրափակեց ՔՊ-ականը։

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին