Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 23-12-2022

Բայրամովը պահանջել է, որ Ռուբեն Վարդանյանը հնարավորինս շուտ հեռանա Արցախից, Լավրովը պնդել է, որ Մոսկվան նրա նշանակման հետ որևէ կապ չունի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պահանջել է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հնարավորինս շուտ հեռանա Արցախից։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval.az լրատվականը, Բայրամովն այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Բայրամովը պնդում է, որ «Ռուբեն Վարդանյանի գործունեությունը կրիմինալ և արկածախնդիր բնույթ է կրում, և դրան պետք է վերջ տալ»։

Վերջինս միևնույն ժամանակ պնդել է, որ «որքան Ռուբեն Վարդանյանը շուտ հեռանա Արցախից, այնքան լավ կլինի բոլորի համար»։ Բայրամովը նշել է, որ դրանից նախևառաջ տուժում է Արցախի բնակչությունը։

«Եվ որքան շուտ այս մարդը հեռանա Ղարաբաղի շրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, նախ և առաջ տուժում է տեղի բնակչությունը։ Նա խանգարում է վերաինտեգրմանը: Մինչ նրա հայտնվելը եղել են լավ շփումներ, դրական փաստեր»,- ասել է Բայրամովը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։ Լավրովը նշել է, որ Վարդանյանը Ռուսաստանի հետ կապ չունի, ՌԴ իշխանությունները նրա հետ կապ չունեն, նրա խնդրանքով օրերս նախագահի հրամանագիր է ստորագրվել, նա այլեւս ՌԴ քաղաքացի չէ։


Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի