Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 23:34 02-10-2024

Տղաները շատ ոգևորված են և անհամբերությամբ են սպասում առաջիկա խաղին․ Ռուի Մոտա

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Երևանի «Նոան» «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Մլադա Բոլեսլավին»։

Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի նախախաղային ասուլիսը։

«Մթնոլորտն ավելի լավ լինել չէր կարող, քանի որ տղաները շատ ոգևորված են և անհամբերությամբ են սպասում առաջիկա խաղին: Մենք քրտնաջան աշխատել ենք, լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին: Առավելագույնս մոտիվացված ենք:

Իհարկե, լավ ենք վերլուծել մրցակցին, քանի որ ամեն անգամ անում ենք մեր «տնային աշխատանքը»: Հիանալի գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը ու խաղին պատրաստվել ենք՝ հիմնվելով այդ ամենի վրա: Բայց նաև ուշադրություն ենք դարձրել մեր թիմին, այն ամենին, ինչը մեր թիմի մոտ ամենալավն է ստացվում:

Ակնկալում ենք, որ վաղվա խաղում շատ մրցունակ խաղ ցույց կտանք: Այնպիսի թիմի դեմ, որը դարձյալ հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում, ակնկալում ենք, որ գրավիչ ու դրական ֆուտբոլ կխաղանք: Հուսով ենք՝ վաղը խաղում մրցակցից ավելի լավը կլինենք:
Մեր նպատակն ամեն խաղում հաղթանակի համար դաշտ դուրս գալն է, գրավիչ ֆուտբոլ ցուցադրելն ու այս մրցաշարում մեր հետքը թողնելը: Իհարկե, հուսով ենք՝ դա բավարար կլինի հաջորդ փուլ դուրս գալու համար:

Մեզ համար շատ լավ է: Ամեն անգամ, երբ խաղում ենք սեփական հարկի տակ, շատ ավելի մեծ վստահություն ենք ունենում, քանի որ խաղում ենք 12-րդ խաղացողի՝ մեր երկրպագուների հետ: Դա մեզ շատ է օգնում: Սեփական հարկի տակ խաղալու հնարավորությունը շատ դրական է մեզ համար»,-ասել է Մոտան:

«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին ու կսկսվի 20։45-ին։

Հիշեցնենք, որ խաղի տոմսերը վաճառվում են tickets.noahfc.am կայքում ու «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է