Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:36 01-10-2024

Այս իշխանության բերած թուղթը պրոբլեմ լուծելու փոխարեն լուրջ պրոբլեմ է ստեղծելու. Արթուր Խաչատրյան

Սահամանդրական դատարանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող։ Այլ բան չէր էլ սպասվում։ 2019 թվականին, Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դատարանների շենքերի շրջափակումն արդյունքներ է տվել։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ի՞սկ ինչ փաստաթուղթ դատարանը ճանաչեց Սահմանադրությանը չհակասող։ Մի փաստաթուղթ, որը ական է Հայաստանի Հանրապետության տակ, փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները, Հայաստանի դեմ նոր հարձակում իրականացնել։ Հարց եմ տալիս ձեզ և Սահմանադրական դատարանի անդամներին․ ի՞նչ հիմնարար սկզբունքով է իրականացվելու սահմանազատումը։ Ալմա Աթայի հռչակագրով։ Կասե՞ք, այդ հռչակագրում ո՞ր սահմաններն են հիշատակված։ Հռչակագրում սահմանները նկարագրված չեն, որևէ քարտեզի վրա հղում արված չէ։ Մինչդեռ դա պետք է լիներ սահմանազատման ելակետը։ Իշխանություններն ասում են՝ 1970-ականներիի վերջի քարտեզը։ (Կարող ենք վիճել արդյոք դա լավ ելակետ է, թե ոչ)։ Բայց, եթե այդ քարտեզն եք հիմք ընդունում, ինչու՞ չէք հստակ նշել։ Որովհետև հիմա էլ Ադրբեջանը չի ուզում։ Շարունակենք։ Այդ ելակետային քարտեզը կարող է օպտիմալացվել։ Նման խորհուրդ կա ԵԱՀԿ ուղեցույցում, օպտիմալացման անհրաժեշտության մասին խոսել ենք նաև մենք։ Հասկանու՞մ եք չէ, որ այդ օպտիմալացման արդյունքում Հայաստանի տարածքը կարող է փոխվել, ուստի սահմանազատման արդյունքում հնարավոր նոր սահմանները պետք է հաստատվեն հանրաքվեով։ Բայց այդ հարցը, Սահմանադրական դատարանին կարծես թե չի էլ հետաքրքրում։ Բայց դա էլ ամբողջը չէ։ Ըստ կանոնակարգի՝ «եթե հետագայում կնախատեսվեն այլ կարգավորումներ», ապա հիմնարար սկզբունքը կփոփոխվի։ Բնականաբար, նոր սկզբունքը սահմանված չէ, ոչ ոք չգիտի դա ինչ է լինելու, բայց Սահմանադրական դատարանը համարում է, որ այդ սկզբունքը Սահմանադրությանը չհակասող է լինելու։ Սովետի թվին մի խոսք կար «Դոկտոր Ժիվագոն չենք կարդացել, բայց Պաստեռնակին դատապարտում ենք»։ Հիմա դրա մյուս տարբերակն է. «Նոր հնարավոր սկզբունքները չենք տեսել, բայց դրանք Սահմանադրությանը չեն հակասում»։ Դե հա, մի տարբերակ կա. եթե հակասեց, Սահմանդրությունը կփոխենք։ Չէ որ ադրբեջանցիները դա են պահանջում։

Կանոնակարգում այլ ռիսկային կետեր նույնպես կան։ Վերցնենք հատվածական սահմանազատումը։ Ադրբեջանցիք կարող են պահանջել սահմանազատել Արարատի մարզի և Նախիջևանի միջև սահմանագծի խիստ որոշակի հատված (վստահ եմ, հասկանում եք ինչ ի նկատի ունեմ)։ Այդ հատվածում սահմանը կնկարագրվի, կստորագրվի ու վերջ։ Ի՞սկ երբ կսահմանազատվի Ճամբարակի հատվածը (դարձյալ հասկանում եք, թե ինչ ի նկատի ունեմ), կամ ինչ սկզբունքով՝ որևէ մեկն ասել չի կարող։ Այսինքն՝ այս թղթով, մենք ոչ թե պրոբլեմ ենք լուծում, այլ բազմաթիվ պրոբլեմներ ենք ստեղծում։ Սակայն, իշխանությունների նպատակը խնդիր լուծելը չէ, ուղղակի մի թուղթ ունենալն է, անկախ նրանից, որ այդ թուղթը խաղաղության փոխարեն կբերի անարգանք ու ռազմական նոր բախումներ»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան

Ձեզ գուցե հետաքրքրի