Ներքին 1 տարի առաջ - 17:02 29-09-2024

Ադրբեջանի լավագույն դաշնակիցը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են․ Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Հայաստանը պետաք է անցկացնի հանրաքվե, որի ընթացքում հայերը կցուցադրեն, որ չեն աջակցում [Հայաստանի] նրկտումները Ղարաբաղի նկատմամբ»։

«Հայաստանի համար լավագույն լուծումը նեյտրալությունն է՝ զերծ ռազմական ալյանսներից, որոնք [որևէ կերպ] կարող են լինել ընդդեմ Ադրբեջանի»։

Հիքմեթ Հաջիև, Ադրբեջանի նախագահի օգնական արտաքին հարաբերությունների գծով՝ իր իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցից։

Ինձ սա ակամայից հիշեցրեց սույն անձնավորության 2017ին Օքսֆորդի համալսարանում քննարկման ժամանակ իր հնչեցրած մեկ այլ միտք․ «Մենք պիտի ձգտենք նրան, որ հայերն իրենք հրաժարվեն Ղարաբաղից։ Հասկանան, որ այն գլխացավանք է իրենց համար։ Որ այն իրենց պետք չի հանգիստ ու նորմալ ապրելու համար։ Մենք իրենց չենք թողնի, որ ապրեն հանգիստ ու խաղաղ»։

Այս միտքը հնչում էր որպես քարոզչա-հոգեբանական մեծ ռազմավարություն, որը, ինձ այն ժամանակ իրատեսական չէր թվում։ Հիմա ոչ միայն տեսնում եմ դրա արդյունքները, այլ նաև տեսնում եմ դրա շարունակությունը, որը կհնչի մոտավորապես այսպես․ «Մենք պիտի ձգտենք նրան, որ հայերն իրենք հրաժարվեն Արևմտյան Զանգեզուրից և Դարալագյազից։ Հասկանան, որ այն իրենց պետք չի հանգիստ ու նորմալ ապրելու համար։ Մենք իրենց չենք թողնի, որ ապրեն հանգիստ ու խաղաղ»։

Ինչ խոսք, այս հարցում Ադրբեջանի լավագույն դաշնակիցը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որի վարքագծի ընդհանուր տրամաբանությունը կարող է հնչել հետևյալ կերպ․ «Ինչի՞ դու ինձ սպանես, եթե ես կարող եմ ինձ սպանել»։

Հեյդար Ալիևի մեծությունը իր ազգի համար նրանում է, որ նա իր պետության հիմքում դրեց հաղթողի համակարգային մատրիցա։ Դու հաղթում ես, երբ ունես ինքնաբավ ինքնություն, հստակ շոշափելի կոլեկտիվ տեսլական, որը կբերի ազգի ուժեղացմանն ու ազդեցության մեծացմնը որպես գործոն, և ֆունկցիոնալ համակարգ՝ հարմարեցված այդ տեսլականը սպասարկելու համար»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում