Ներքին 2 տարի առաջ - 11:52 29-09-2024

Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին․ Գարեգին Բ

Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից. այս մասին Մայր Տաճարի վերաօծման արարողությանն ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տրակացնել մեր ազգին, խարխլել հիմներն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»,- ընդգծել է Վեհափառը:

Նա հավելել է, որ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական սիրով, ժողովրդի զորեղ միաբանությամբ է ամուր մեր հայրենիքը:

«Հայրապետական մեր պատգամն է ձեզ՝ հավատավոր հայ ժողովուրդ, պաշտպանենք մեր երկիրն ու սրբությունները, հույսով ու լավատեսությամբ լցվենք մեր կյանքի վերելքին ու առաջընթացին՝ այն խարսխելով արդարության, ճշմարտության, ազնվության վրա, ամենուր մեզանում զորացնենք ազգանվիրումի, եղբայրսիրության, համերաշխության ոգին, մերժենք մեզանից անտարբերությունը, անհանդուրժողականությունը ու քինախնդրությունը, զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից, համախումբ հոգ տանենք մեր հայրենիքին՝ գիտակցելով, որ մեր ինքնիշխան երկիրն է երաշխավորը մեր ինքնության պահպանման և ազգային իղձերի իրագործման»,- ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան