Ներքին 2 տարի առաջ - 22:43 24-09-2024

Անձնագիր փոխելը շիլաշփոթ են դարձրել, մե թղթի համար պտի 30 կմ գնաս. գյումրեցի

Oragir.News-ը վերջին շրջանում քաղաքացիներից ստացել է դժգոհություններ, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների ստորաբաժանումներում մարդիկ օրերով հերթ են կանգնում։ Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքների ստորաբաժանումները կենտրոնացրել են մեկ տեղում․ Ամասիայի ստորաբաժանումը միացել է Աշոցքին, Արթիկը՝ Մարալիկին, Ախուրյանինը՝ Գյումրիի Մուշի բաժնի միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների ստորաբաժանմանը։

Oragir.News-ի լրագրողն է եղել Գյումրիի ոստիկանության Մուշի բաժնի միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների ստորաբաժանում։



Քաղաքացիներից շատերը օնլայն են գրանցվում, բայց դա էլ նրանց չի փրկում, որ սպասեն։

Սվետլանա Սարգսյանը Ախուրյանից է եկել, ասում է` մի թղթի համար ժամերով սպասում է։

«4-5 ժամ է՝ սպասում եմ, բայց դեռ հերթս չի հասել, չեմ հասկանում էս ինձ վիճակ է անձնագրային էս կետերում, ոնց որ միտումնավոր նեռվայնացնեն մարդկանց։ Ես Ախուրյանից եմ եկել ու էսքան սպասել եմ, բայց չգիտեմ երբ հերթս կհասնի։ Ես չեմ հասկանում, թե քանի օր պետք է գնալ-գալ, որ վերջնականապես պրոցեսը ավարտվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սվետլանա Սարգսյանը։

Տիկին Սվետլանան ասում է, որ ծանոթներ էլ ունի, որոնց դեպքում խնդիրը ավելի լուրջ է, այսինքն` անձնագրային հարցը լուծելու համար ստիպված են 30-40 կմ ճանապարհ անցնել։

«Տարբեր համայնքներ բերել, կենտրոնացրել են մի տեղ, սա շատ աննպատակ միացում է։ Ժամանակին ամեն համայնքում կատարվում էր էդ պրոցեսը, որը առանձնապես երկար ժամանակ չի պահանջում, աշխատատար էլ չէ, սակայն չգիտես ինչու ամեն ինչ բարդացնում են, ավելորդ քաշքշուկ է սկսվում։ Անձնագիր է, տեղում փոխում էին մի օրվա ընթացքում տալիս էին...շատ տհաճ վիճակ է»,-ասում է կինը։

Ավարդ Կարապետյանն էլ Արթիկ խոշորացված համայնքից է։



Oragir.News-ի հետ զրույցում ասում է`աբսուրդ է մի անձնագրի համար կիլոմետրով ճանապարհ գնալն ու ժամերով սպասելը։

«Քանի տեխնիկան զարգացած չէր, ավելի հեշտ էր մարդկանց կյանքը։ Արթիկում կար ստորաբաժանում, ես չեմ հիշում, որ էսքան սպասեինք։ Ես երկու տրանսպորտ պիտի փոխեմ ու մտածեմ, թե ոնց ժամանակի մեջ տեղավորվեմ, որ տրանսպորտից չուշանամ»,-ասում է Ալվարդ Կարապետյանը։

Շիրակի մարզի ոստիկանության Կումայրի բաժնի միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների ստորաբաժանումների պետը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, որովհետև ՆԳՆ-ից թույլտվություն չունեն։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»