Ներքին 2 տարի առաջ - 23:41 07-03-2024

Շիլաշփոթ է. դեղատան աշխատակիցը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ Առողջապահության նախարարությունը, թղթային դեղատոմսից անցումը էլեկտրոնային դեղատոմսի կնպաստի բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանը, այնինչ թե՛ ոլորտի մասնագետները, թե՛ քաղաքացիները շարունակ բողոքում են նոր ներդրված համակարգից՝ պատճառանելով, որ թերությունները շատ են:

Oragir.News-ի հետ զրույցում ԵՊԲՀ ուսանող, բլոգեր, դեղատան աշխատակից Ժորա Պետրոսյանն ասաց, որ բժշկական հաստատությունները պատրաստ չէին համակարգի կտրուկ փոփոխությանը, ինչն էլ պատճառ է ստեղծել նման իրավիճակի.

«Ոչ միայն դեղատները, այլ նաև նույնիսկ հիվանդանոցները, մասնավոր կլինիկաները, որոշ դեպքերում՝ նույնիսկ պոլիկլինիկաները պատրաստ չէին փոփոխությանը, որովհետև ցանկացած նոր համակարգ ընդունելուց առաջ պետք է անցկացնել փորձարկման և հարմարեցման փուլը, ինչը չիրականացավ: Հիմա կան հիվանդանոցներ ու մասնավոր և պետական պոլիկլինիկաներ, որոնք դեռ միացած չեն ԱՐՄԵԴ-ին կամ միացած են, բայց ծրագիրն այնչափ է ծանրաբեռնված, որ ճիշտ ժամանակին չեն կարողանում դուրս գրել դեղատոմսերը ճիշտ ձևով»:

Դեղատան աշխատակցի գնահատմամբ՝ բժշկական-առողջապահական ոլորտում շիլաշփոթ է կատարվում.

«Մարդիկ անելանելի վիճակում են, դեղատները՝ նույնպես, որովհետև մարդիկ դեղատան աշխատակցի «կոկորդից բռնում են» և մեծ մասամբ տեղեկացված էլ չեն: Բժիշկը միացած չէ ծրագրին, բայց միևնույն ժամանակ ունի բուժառուներ ու ստիպված թղթային տարբերակով է ուղարկում դեղատոմսը: Հենց այդտեղ էլ սկսվում է կոնֆլիկ բժիշկ-դեղագետ-բուժառուի միջև. մի խոսքով՝ ահավոր վիճակ է»:

Ամփոփելով զրույցը՝ Ժորա Պետրոսյանը նորից շեշտեց. «Առողջապահական ոլորտը՝ հիվանդանոցից մինչև բուժառու, պատրաստ չէին նման արագ փոփոխության՝ առանց որևէ փորձ անցնելու»:

Աշխատակիցը վստահեցրեց նաև, որ կատարվողի մասին տետատետ ասել է նաև Առողջապահության նախարարության ներկայացուցչին:

Վահան Վխկրյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»