Եթե ատամը կտրի՝ կհարձակվի․ Ալիևը կարիք չունի, որ Փաշինյանն իրեն լեգիտիմացնի․ քաղաքագետ
copy image url

Եթե ատամը կտրի՝ կհարձակվի․ Ալիևը կարիք չունի, որ Փաշինյանն իրեն լեգիտիմացնի․ քաղաքագետ

Ներքին Արտաքին Խոսք 6 ամիս առաջ - 19:30 24-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական սպառնալից ելույթն ունեցավ, որում ի թիվս այլ բաների Հայաստանին մեղադրեց բանակցություններում ժամանակ ձգելու և պատերազմի պատրաստվելու մեջ։ Ալիևն ասել էր, որ Հայաստանը 70 օր սպասեցնելուց հետո Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր տարբերակը և դրանից հանել բոլոր չհամաձայնեցված դրույթները՝ դա որակելով «պարզունակ և ոչ ադեկվատ քայլ»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա, ինչը Ադրբեջանը կտրականապես մերժում է։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ բանակցող կողմերը պարբերաբար հանդիպումներ են ունենում, որոնց ընթացքում քննարկում են հնարավոր խաղաղության պայմանագրի դետալները։ Նա հիշեցրեց նաև, որ Երևանն ու Բաքուն ավելի վաղ հայտարարել են, որ ուղիղ կապ ունեն և անհրաժեշտության դեպքում այդ տարբերակով են շփվում։

Քաղաքագետի խոսքով՝ եթե հակառակ կողմը խաղաղության պայմանագրից չհամաձայնեցված դրույթները հանելը համարում է անադեկվատ քայլ, ապա սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները բանակցային գործընթացը հասցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում։

«Եթե սա անում են հայկական կողմի շահերից ելնելով, որպեսզի ժամանակ ձգեն և վաղը չէ մյուս օրը կանգելու են ու հայտարարեն, որ ժողովուրդ ջան նման սովորություն ունենք, այսօր մի բան ենք հայտարարում, վաղը՝ մի ուրիշ, բայց այսօրվանից ասում եմ, որ Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը, զինված ուժերով պատրաստվելու ենք ու վերականգնելու ենք մեր հայրենիքը, գուցե այս ամենի մեջ հետաքրքիր մոտեցումներ կան, ու շատ լավ է, որ դա կարող է լինել։ Սակայն մենք բազմիցս հակառակի մասին ենք լսել, ու բոլորիս մոտ անմիջապես հակառակի ասոցացիան է տեղի ունենում։ Հիմա այս իշխանությունների անադեկվատությունը մեզ Ալի՞ևը պետք է ասի, որ մենք զգանք, մեր կյանքում չե՞նք զգում, որ անադեկվատ են»,- ասաց նա։

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի՝ Թևան Պողոսյանը նշեց, որ պատերազմի պատրաստվող երկրներում հատուկ գործընթացներ են տեղի ունենում, նման երկրների իշխանություններն առնվազն խոսում են ազգային միասնության, ազգային շահերի և գաղափարների մասին։ Նրա խոսքով՝ եթե զենք կիրառողները չունեն անհրաժեշտ ազգային միասնությունը և ընկալումները և հակառակը՝ իշխանությունները պարբերաբար պառակտում են ժողովրդին, ապա չի կարող պատերազմի պատրաստվելու մասին խոսք լինել։

Oragir.News-ի հարցին, թե Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով չե՞ն լեգիտիմացնում Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծում՝ Թևան Պողոսյանը պատասխանեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս ապացուցել են, որ իրենց վերջնական նպատակը Հայաստանը վերացնելն է։ Ըստ նրա՝ Հայաստանի թշնամիները շարժվում են այս նպատակի հետևից, և իրենց համար նշանակություն չունի հայկական կողմն իրենց գործողությունները կլեգիտիմացնե՞ն, թե՞ ոչ։

«Թշնամու նպատակը մեզ վերացնելն է, իսկ թե այդ ճանապարհին կօգտվե՞ն հայկական իշխանությունների անադեկվատ քայլերից ու գործողություններից, թե՞ չի օգտվի, այդքան էլ էական չէ, եթե իր ատամը կտրի՝ անելու է։ Պետք է հասկանալ, որ այսպես թե այնպես թշնամին իր նպատակների համար պայքարելու է, իսկ եթե այդ նպատկները մեզ չեն բավարարում, ապա պետք է պատրաստ լինենք դրանց առաջ կանգնել։ Որ վայրկյանին իրեն թվա, որ իր ատամը կտրելու է՝ այդ պահին իր գործողությունները փորձելու է իրականացնել, մենք էլ պետք է ապացուցենք, որ թշնամին դա չի կարող անել»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը շեշտում է՝ Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել, որ պատրաստվում է պատերազմի։

«2001 թվականից, երբ ինձ հարցրել են, ամեն անգամ ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Տեղի ունեցա՞վ այդ պատերազմը, ունեցավ։ Այդ գործընթացի ժամանակ Հայաստանում 3 իշխանություն է փոխվել, 3 իշխանությունների ժամանակ էլ Ադրբեջանը նույն վարքագիծն է դրսևորել։ Կապ չունի, թե այստեղից ինչ են ասել կամ արել, երբ զգացել է, որ ատամը կտրում է՝ արել է, չի սպասել մենք կլեգիտիմացնե՞նք, թե՞ չենք լեգիտիմացնի։ Այլ հարց է, որ մեր իշխանությունը պետք է գիտակցեր, որ դա այդպես է լինելու և պետք է այնպես պատրաստվեր, որ Ադրբեջանի ատամը պարբերաբար չկտրեր»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից