Ներքին 2 տարի առաջ - 16:10 24-09-2024

Մետրոն այլևս հարմար չէ՞․ ուղևորների թիվը կտրուկ նվազել է

2024 թվականի սեպտեմբերի 2-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումները կտրուկ նվազել են։ Սեպտեմբերի 2-ից 8-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 575․464 ուղևոր։ Սեպտեմբերի 9-ից 15-ը՝ 567․322, սեպտեմբերի 16-ից 22-ը՝ 560․715 ուղևոր։ Այս տվյալները հրապարակել է Երևանի մետրոպոլիտենը։

Համեմատելով Երևանի մետրոպոլիտենի հրապարակած տվյալները, ակնհայտ է, որ սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 22-ը մետրոյից օգտվողների թիվը կրճատվել է 14․749-ով։

Ուշագրավ է, որ հիմա դպրոցներում և բուհերում դասապրոցեսներ են ընթանում, վերգետնյա տրանսպորտը ծանրաբեռնված է աշխատում։ Գուցե մետրոյի ուղևորների քանակի նվազման պատճառը նոր տոմսային համակարգին անցնե՞լն է։ Կամ գուցե մետրոյի կայարաններում ընդամենը 1 անցարգելի մոտ գոյացող ժետոնով անցնելու երկար հերթե՞րն են վանում մարդկանց։ Ինչպե՞ս է Մետրոպոլիտենը պարզաբանում ուղևորների քանակի նվազման միտումները։

Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանի հետ։ Վերջինս ասաց, որ թվերը կայուն չեն, և 3 շաբաթվա կտրվածքով չարժե վերլուծություն անել։ Հնարավոր է, որ մյուս շաբաթ ունենան շուրջ 578 հազար ուղևոր։

«Մենք ուղևոր չենք կորցնում, ընդհակառակը՝ մի գուցե այս շաբաթ ավելի շատ լինեն, մյուս շաբաթ ավելի քիչ։ Բայց մեր նախատեսած թվերը փաստացի՝ մշտապես գերազանցվում են։ Ինչ վերաբերում է առաջին շաբաթվան, ճիշտը խոսենք, հատկապես սեպտեմբերի 2-ին՝ մայրիկներն իրենց երեխաներին ճանապարհում են դպրոց, կամ պարտադիր երեխաների հետ են լինում, ինչը ևս ազդող գործոն է։ Եվ այնպես չի, որ այդ թվերը կայուն թվեր են։ Այ, եթե այդ թվերը 4 ամիս կայուն լինեին, այդ պարագայում ես Ձեզ հետ կհամաձայնվեի, և դեռ ավելին՝ շնորհակալություն կհայտնեի, որ Ձեզ այս ամենը մտահոգում է։ Եվ 2-3 շաբաթվա կտրվածքով թվերը համեմատելը, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց Աննա Ասլանյանը։

Պատասխանելով հարցին, որ միգուցե 3 շաբաթվա ընթացքում ուղևորների քանակի կրճատումը կապված է հերթերի կամ տոմսային համակարգից օգտվելու խնդիրների հետ, Ասլանյանը նկատեց, որ բնական է՝ խնդիրներ լինում են, քանի որ, վերջիվերջո, նոր համակարգ է ներդրվել։ Բայց նա նաև հավելեց, որ միասնական տոմսային համակարգից օգտվողների քանակն աճել է։ Եվ ուղևորահոսքի նվազումը չի կարող հերթերի կամ նման այլ խնդիրների հետ կապված լինել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ