Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:28 23-09-2024

Եթե ինձ Թուրքիայում ձերբակալեին, չէի զարմանա, բայց Հայաստանում անակնկալի եկա․ Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը օրեր առաջ հայտնել էր, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։

«Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա հենց նոր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են իմ մուտքը ՀՀ տարածք»,- գրել էր Լապշինը։

Ժամեր անց փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ բլոգերն ազատության մեջ է, և նրան ձերբակալել են Բելառուսի պահանջով։

Oragir.News-ը զրուցեց Ալեքսանդր Լապշինի հետ, որը պատմեց դեպքի մանրամասները, ասելով, որ անակնկալի է եկել․

«Շատ տհաճ իրավիճակ էր․․․ Ինձ համար զարմանալի չէր, որ իմ հանդեպ հետախուզում են հայտարարել Բելառուսն ու Ադրբեջանը։ Ես անակնկալի եկա, որ դա տեղի ունեցավ Հայաստանում։ Եթե դա լիներ Թուրքիայում կամ Ուզբեկստանում՝ ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց Հայաստանը ես միշտ ընկալել եմ որպես հանգիստ, անվտանգ երկիր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը