Արտաքին 2 տարի առաջ - 11:21 22-09-2024

Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով կա 28 զոհ, 24 անհետ կորած

Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Փոխանցում է Tert.am-ը։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը պարզաբանել է, որ 17 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, իսկ 24 մարդ անհետ կորել է, գրում է Tasnim գործակալությունը։

Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում՝ ազդելով երկու բլոկի՝ B և C-ի վրա, որտեղ աշխատում էր 69 մարդ: Ածխահանքը գտնվում է գետնի տակ 250 մետր խորության վրա և ունի 700 մետր երկարություն։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 40 փրկարար։

Թաբասի ածխահանքը, որն ունի ավելի քան 30,000 քառակուսի կիլոմետր տարածք, Իրանի ամենամեծ և ամենահարուստ ածխային շրջանն է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ