Ներքին 2 տարի առաջ - 11:07 20-09-2024

«ՀայաՔվեն» նպաստելու է միջազգային երաշխիքների ներքո Արցախի հայության հայրենիք վերադարձին

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի բռնազավթումն ու ամբողջական հայաթափումը հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող ողբերգություն էր, քանի որ հայ ժողովրդի մի հատվածը ցեղասպանման վտանգի ներքո ամբողջական էթնիկ զտման ենթարկվեց փաստացի պետականություն ունենալու պայմաններում։

Այս ծանրագույն ողբերգության մեջ որքան էլ զգալի լինի Հայաստանի գործընկեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների թողտվության մեղքը, այդուհանդերձ գլխավոր պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբն է, որն ապօրինաբար Արցախը պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչեց և դրանով Բաքվի ցեղասպան վարչակարգին գործողությունների ազատություն տվեց։

Ավելի քան 9 ամիս լիակատար շրջափակման պարագայում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա, առանց սննդի, էլեկտրականության, վառելիքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների, հայտնվեցին իսկական հումանիտար աղետի ճիրաններում։ Իսկ սեպտեմբերի 19- 20-ին Բաքվի բռնապետական վարչախմբի ձեռնարկած ռազմական ագրեսիան, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվեց, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն էր, ցեղասպանական ակտ՝ բնորոշելի միջազգային քրեական իրավունքի նորմերով։

Արցախի բռնազավթումն ու հայաթափումը ոչ միայն արցախցիների, այլև բովանդակ հայ ժողովրդի համար հումանիտար ու հոգեբանական ծանր աղետ է, բայցև մի վերջին մեծ դաս՝ հայոց պետության և հայ ժողովրդի անցած ուղին ևս մեկ անգամ քննության առնելու, մեր՝ որպես հավաքականության, և մեզնից յուրաքանչյուրի՝ որպես անձի առաքելությունը և արժեքները վերաիմաստավորելու համար։

Արցախը հուշ չէ, պատմություն չէ։ Արցախի էջը փակված չէ։ Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական։

Այս նպատակով մեր «ՀայաՔվե» նախաձեռնությունն իր գործունեությամբ նպաստելու է․

• Արցախում ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործություններ կազմակերպած ու իրականացրած ինստիտուտներին ու անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջազգային իրավական գործընթացներին,

• միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ներքո Արցախի հայության` հայրենիք վերադարձի գաղափարի հետևողական կենսագործմանը,

• Հայաստանի Հանրապետությունում արցախյան համայնքների, կառույցների, ինքնության պահպանմանը, արցախցիների հավաքական կյանքի կազմակերպմանը,

• Հայաստանի Հանրապետությունում արցախցիների հանդեպ խտրականության, ատելության խոսքի դրսևորումների կանխարգելմանն ու դատապարտմանը։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին սեր և հոգատարություն դրսևորել արցախցի մեր քույրերի ու եղբայրների հանդեպ, աջակցել նրանց։ Թեև մեր նպատակն արցախցիների ապահով վերադարձն է իրենց տներ, բայցև կարևոր ենք համարում ունենալ այն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետությունում էլ նրանք իրենց հայրենիքում են, իրենց տանն են, ճիշտ այնպես, ինչպես և ՀՀ ցանկացած քաղաքացի տանտիրոջ իրավունքով կարողանալու է հետագայում բնակվել վերահայացված Արցախում»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել

Ձեզ գուցե հետաքրքրի