copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:34 19-09-2024

Հակոբ Արշակյանը կմասնակցի Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը կգործուղվի Մեխիկո (Մեքսիկական Միացյալ Նահանգներ)՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Արշակյանը Մեխիկո կգործուղվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: