Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:30 19-09-2024

Սունդուկյան թատրոնը Գոյի դռները կողպելու իրավունք չուներ․ Գոյի փաստաբանը՝ դատարանում

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կայացավ «Գոյ» թատրոնի գործով հերթական նիստը։

Oragir.News-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը նշեց, որ տվյալ գործով մի շարք իրավախտումներ են եղել, օրինակ՝ ապօրինի կերպով տարածքը լուծարել և դուռը կողպել են։

«Մեր պայքարը մեկն է՝ փնտրում ենք արդարադատություն և վստահ ենք, որ կգտնենք»,-ասաց դերասանը։

«Գոյ» թատրոնի հիմնական պահանջն այն է, որ ներկա պահին թատրոնի փակ իրավիճակը փոփոխվի, և պարտավորեցնեն Սունդուկյան թատրոնի տնօրենին՝ վերադարձնելու տարածքը «Գոյ» թատրոնի աշխատակիցներին բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով։

«Մեր պահանջն այն է, որ թատրոնի դուռը բացվի, մարդիկ աշխատեն»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Գոյը» տևական ժամանակ է, ինչ պահանջում է, որ թատրոնը լինի անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան անկախ ստեղծագործելու իրավունք։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ ԿԳՄՍՆ-ն, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ