Խոսք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:00 19-09-2024

Արցախի անդառնալի կորուստը ներկա և նախկին իշխանությունների արածի ու չարածի հետևանքն է․ միջազգայնագետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրացավ Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի առաջին տարելիցը, որի հետևանքով հայկական երկրորդ հանրապետության տարածքն ամբողջովին բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, իսկ տեղի ավելի քան 120 հազար բնակչությունը էթնիկ զտումների ենթարկվեց։ Թեպետ այս ողբերգությունից ավելի քան մեկ տարի է անցել, սակայն առ այսօր հանրությունը չի ստացել այն հարցի պատասխանը, թե ի վերջո ում մեղավորությամբ Արցախը բռնազավթվեց, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրանքի սլաքներն ուղղում են միմյանց՝ չընդունելով սեփական պատասխանատվության բաժինը։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը նշեց, որ ամենահեշտ բանն իրար մեղադրելն է ու արդարանալը, ու հենց այս պատճառով էլ նման ողբերգական օրերը թշնամանքի, ատելության ու անտագոնիզմի առիթներ են ստեղծում՝ հին-նոր, նախկին-ներկա համատեքստում։ Նրա խոսքով՝ Արցախի անդառնալի կորուստը, հայաթափված ու բռնազավթված կարգավիճակը ներկա և նախկին իշխանությունների արածի ու չարածի հետևանքն է։

«Միանշանակ բոլորի՝ նախկին ու ներկա իշխանությունների արածի ու չարածի հետևանքն է Արցախի կորուստը, բայց ամենայն պատասխանատվությունը գործող իշխանություններինն է։ Այսօրվա դրությամբ քանի նրանք են իշխանությունը, ցանկացած հարթակում նրանք են Արցախի հարցը բարձրացնում ու Արցախի հետ կապված որոշումները ստորագրում, պատասխանատվությունը հենց գործող իշխանություններն են կրում։ Եթե դիտարկենք ուղիղ տեքստով, ապա պետք է փաստենք՝ որ իշխանությունների կառավարման ժամանակահատվածում Արցախը կորսվել է, հենց այդ իշխանություններն էլ կրում են կորստի պատասխանատվությունը»,- ասաց նա։

Կարապետյանը հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը 44-օրյա աղետալի պատերազմի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն է, սակայն թիվ 1 մեղավորը չէ՝ նշելով, որ նա և՛ միակ պատասխանատուն է, և՛ հիմնական մեղավորը։ Նա շեշտում է, որ ժամանակին Փաշինյանին տարբեր սցենարներ են առաջարկվել, որպեսզի նման ողբերգություն տեղի չունենար․ «Այնպես որ գործող իշխանությունները կրում են Արցախի կորստի ամենամեծ մեղքն ու պատասխանատվությունը, դա մինշանակ է, աներկբա ու անգամ քննարկման ենթարկա չէ»։

Անդրադառնալով Արցախը վերադարձնելու ինչպես նաև արցախցիների հայրենադարձման հնարավորությանը՝ Դավիթ Կարապետյանը նշեց՝ որքան էլ անձամբ լավատես է և չի ցանկանում հոռետեսական գնահատականներ հնչեցնել, այնուամենայնիվ իրավիճակին ռեալպոլիտիկով նայելիս առաջիկա տարիներին նման հնարավորություն չի տեսնում։ «Գուցե արցախցիների վերադարձի համար նախադրյալներ ստեղծվեն, այն որ գոնե այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը շարունակում է ֆիզիկապես գոյություն ունենալ, դե յուրե այն գործում է, ես հույսեր փայփայում եմ, եթե իհարկե ճիշտ դիվանագիտություն բանեցվի ու նման նպատակ դրվի։ Ցավոք այս իշխանությունների օրոք մենք դրա ականատեսը չենք դառնա, սակայն կարծում եմ, որ այս ամենի գործիքակազմերը կան, մեխանիզմները կան, դիվանագիտական բոլոր գործիքները կան, որպեսզի այդուհանդերձ այդ խնդիրը պահվի օրակարգում»,- ասաց նա։

Դավիթ Կարապետյանը շեշտում է, որ արցախցիների վերադարձի դիմաց Ադրբեջանի պահանջները հայտնի են ու առաջիկա տարիներին նման նախադրյալներ չի տեսնում․

«Նախ որովհետև Ադրբեջանը չի կարող երաշխավորել արցախցիների անվտանգությունն ու կյանքի բոլոր իրավունքները՝ սեփականության, գույքի նկատմամբ իրավունքների վերականգնումը և այլն, ինչպես նաև չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները կփորձեն այնպիսի գործիքակազմեր ստեղծել, որոնք թույլ կտան Ադրբեջանին համաձայնել արցախիցների վերադարձին։ Այսինքն՝ եթե գործող իշխանությունների կողմից շահագրգռվածություն չկա, բնականաբար Ադրբեջանն իր հերթին իր օրակարգն է թելադրում, այս պահին ավելի շատ խոսում են ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին՝ թվով 300 հազարից մինչև 1 միլիոն, քան արցախցիների վերադարձի մասին։ Այս պահին օրակարգում ես չեմ նկատել, որ գործող իշխանությունները նման հարց բարձրաձայնեն, առավել ևս Արցախի կարգավիճակի մասին խոսեն, գիտեք, անգամ Արցախ բառը չեն կիրառում՝ և՛ խոսությում, և՛ փաստաթղթերում»։

Միջազգայնագետը հավելեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջները հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, այսպես կոված «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրում, «փախստականների վերադարձ», «անկալվների վերադարձ» և այլն, ու նման իրավիճակում անկեղծ խաղաղություն չի կարող լինել, որովհետև երկուստեք՝ անգամ ժողովուրդները, պատրաստ չեն դրան։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան