Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:35 18-09-2024

Վեհափառը հանդիպել է կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորների հետ

Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:

Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել են շուրջ 120 երիտասարդներ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից, ՀԵՀԵՄ-ի և Հայաստանի տարբեր թեմերի եկեղեցասեր երիտասարդաց միություններից:

Հանդիպմանը Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Արարողակարգային հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկություններ փոխանցեց սրբազան արարողությունների ընթացքում երիտասարդների կողմից իրականացվելիք աշխատանքների մասին։

Այնուհետև հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով նրանց պատրաստակամությունը հայ ժողովրդի և Եկեղեցու համար պատմական իրադարձությունների կազմակերպչական աշխատանքներին իրենց կամավոր մասնակցության համար։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը կարևորեց Եկեղեցու առաքելության գործում երիտասարդների դերը՝ հորդորելով բարձր գիտակցությամբ, պատասխանատվության մեծ զգացումով և պատշաճորեն իրականացնել Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ընթացքում իրենց պարտականությունները։

Վեհափառ Հայրապետը կամավորների հետ զրուցեց նաև հոգևոր կյանքի նկատմամբ ուշադրության, եկեղեցասիրության, աղոթական կյանքով ապրելու անհրաժեշտության և մեր սուրբ հայրերի կերտած ազգային ու հոգևոր արժեքներին հաղորդ դառնալու կարևորության մասին։

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»