Մամուլ 2 տարի առաջ - 08:45 18-09-2024

Մակրոնը կգա՞ Հայաստան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի անկախության օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են հոկտեմբերի 4-5-ին Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։ Անցած շաբաթ էլ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելեց Հայաստան, եղավ Եղեռնի հուշահամալիրում, ծաղկեպսակ խոնարհեց: Ապա Արարատ Միրզոյանի հետ այցելեց Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Սեժուրնեի՝ Հայաստան այցն ու Փաշինյանի հրավերը տպավորություն են ստեղծում, որ Մակրոնը չի գալու Հայաստան։

Հիշեցնենք, որ 2021 թ․ հունիսի 1-ին, այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Փարիզում հյուրընկալվելով Մակրոնին, հայտարարել էր, որ 21-ի աշնանը նրան «սպասում է Երեւանում»: Սակայն այցը չկայացավ: Վերջերս լուրեր տարածվեցին, որ սեպտեմբերի 21-ին է այցելելու, իշխանական քարոզչամեքենան փորձեց դա ներկայացնել որպես Մակրոնի աջակցություն ՀՀ իշխանություններին։ Անգամ Ֆրանսիայի հրապարակում բարեկարգման աշխատանքներ էին ընթանում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում