Ներքին 4 տարի առաջ - 19:39 12-05-2022

Նիդերլանդներից գործարարների խումբ կգա Հայաստան. Վահան Քերոբյան

Հայաստանում արդեն իրականացված նիդերլանդական ներդրումները՝ գործող բիզնեսներն ընդլայնելու, նոր բիզնեսներ հիմնելու հնարավորություններ կան: Հայաստան արդեն հաջորդ շաբաթ կժամանի Նիդերլանդների գործարարների խումբ՝ կոնկրետ բիզնես ծրագրերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով Հաագայում Նիդերլանդների գործարար համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքներից:

«Հանդիպեցինք գործարարների հետ, որոնք արդեն գործունեություն են ծավալում Հայաստանում կամ նախատեսում են շատ շուտով սկսել գործունեություն: Խոսեցինք նոր բիզնես հնարավորությունների և եղած բիզնեսներն ընդլայնելու, ավելի լավացնելու մասին»,-ասաց նախարարը:

Քերոբյանը Նիդերլանդների գործարարներին ներկայացրել է կառավարության այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել: «Մասնավորապես պատմեցի մեր տնտեսության արդիականացման ծրագրի մասին, որի ներքո կառավարությունը սուբսիդավորում է նոր սարքավորումների և նոր հոսքագծերի ձեռքբերման վարկերի տոկոսները, որն իհարկե շատ հետաքրքրեց մեր գործընկերներին, ինչպես նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրերի՝ ջերմոցների, անասնապահական ֆերմաների, ինտենսիվ այգիների սուբսիդավորման և քեշբեքի գործիքների մասին, որը ևս շատ հետաքրքիր է իրենց համար»,-ասաց նախարարը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Նիդերլանդների գործարար համայնքին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը: «Ներկայացրեցի, որ չնայած այսպիսի տուրբուլենտ ժամանակաշրջանին՝ 2022 թվականի առաջին եռամսյակին աճել է 9.6 տոկոսով, նաև նախորդ տարվա ներդրումային ցուցանիշը՝ 1 տրլն 370 մլրդ ներդրումներ, որը աննախադեպ բարձր էր Հայաստանի համար»,-ասաց Քերոբյանը:

Իսկ թե Հայաստանի տնտեսությունում ո՞ր ոլորտներն են հատկապես հետաքրքրում Նիդերլանդների ներդրողներին՝ նախարարն առանձնացրեց՝ ամենամեծ ներդրումները գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում են: «Գիտենք, որ Նիդերլանդներում գրանցված բազմաթիվ ընկերություններ ունեն գիտահետազոտական կենտրոններ Հայաստանում: Նիդերլանդական ընկերությունները նաև բավականին ակտիվ են բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտում, որտեղ հանդիսանում են թե ներդրողներ, թե մատակարարներ: Մենք տեսնում ենք, որ ընդլայնելու մեծ հնարավորություններ կան»,-ասաց Քերոբյանը:

Հաջորդ շաբաթ Նիդերլանդների գործարարների մեծ խումբ կլինի Հայաստանում՝ արդեն կոնկրետ բիզնես ծրագրերով: Հայաստան եկող գործարարների թվում կլինեն նաև հանդիպման մասնակից գործարարներից:

«Մենք հնարավորություն կունենանք նստել, յուրաքանչյուրի հետ քննարկել բիզնես ծրագրերը և փորձել օգնել յուրաքանչյուրին՝ ընդլայնելու իրենց բիզնեսը Հայաստանում կամ ստեղծելու նոր բիզնես»,-ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը