Մամուլ 1 տարի առաջ - 08:36 18-09-2024

ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել․ պատրաստվում են ընտրությունների․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մինչ տարածաշրջանում ակտիվ քննարկումներ են հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի հարցն է քննարկվում, Նիկոլ Փաշինյանն ակտիվ ներկուսակցական աշխատանքների է լծվել եւ պատրաստվում է հաջորդ ընտրություններին՝ 2026-ին վերարտադրվելուն։ ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել՝ մարզերի եւ մայրաքաղաքի տարածքային խորհուրդների կորիզ՝ պատգամավորներից, մարզպետներից, այլ կարկառուն ՔՊ-ականներից, որոնք ամիսը մեկ անգամ պարտադիր պետք է հավաքվեն եւ քննարկեն ինչպես լոկալ՝ տվյալ մարզում առկա կուսակցական խնդիրները, այնպես էլ՝ բնակիչներին հուզող հարցերը եւ համատեղ աշխատանքի արդյունքում փորձեն հասնել դրանց լուծմանը։ Այս ֆորմատը, ըստ ՔՊ-ականների, հնարավորություն կտա մերձեցման, ավելի սերտ համագործակցության։ Բանն այն է, որ մարզերում ներկուսակցական թշնամանքի մթնոլորտ է տիրում, իշխանականներից շատերն անգամ իրար չեն բարեւում, մինչդեռ այս ֆորմատի շրջանակներում ստիպված են լինելու ոչ միայն շփվել, այլեւ սերտորեն աշխատել միմյանց հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը