Մամուլ 2 տարի առաջ - 08:15 17-09-2024

Սրբազանն իրարանցում էր առաջացրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բագրատ սրբազանին երեկ ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել բոլորը՝ մուտքից սկսած։ ԱԺ որոշ աշխատակիցներ՝ տասնյակ տեսախցիկների առկայության պայմաններում, հեռվից ողջունել են սրբազանին։ Իսկ աշխատակազմից շատերը պատուհաններից են ոգեւորված հետեւել սրբազանի ելումուտին։ Հուսով ենք՝ ԱԺ ղեկավարությունն այս հրապարակումից հետո վհուկների որս չի սկսի եւ տեսախցիկները հետուառաջ չի տա՝ «դավաճաններին» գտնելու համար։

Ի դեպ, սրբազանի այցի ընթացքում ՔՊ խմբակցությունում ամայություն էր՝ պատգամավորները չկային, միայն Հակոբ Արշակյանն էր մտամոլոր քայլում միջանցքում։ Երբ լրագրողները նրան փոխանցեցին, որ սրբազանն առաջարկել է ամբիոններից իր հասցեին հոխորտալու փոխարեն գալ հիմա, իր առջեւ կանգնել եւ ասելիքը փոխանցել, խառնվեց իրար։ «Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն, գրանցվեն։ Կգրանցվեն՝ կհանդիպենք, եթե խոսելու բան կա։ Բոլոր քաղաքացիներն էլ, եթե ինչ-որ լուրջ հարց են բարձրացնում, հանդիպում եմ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում