Ներքին 2 տարի առաջ - 10:15 16-09-2024

Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված տեքստը․ Միրզոյան

Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ Հայաստանը վերջերս Բաքվին է փոխանցել իր հերթական խմբագրական առաջարկները, որում բացառապես կողմերի միջև փոխհամաձայնեցված տեքստն է։

Նա ընդգծեց, որ այս գործընթացում բազմաթիվ գործընկեր պետություններ են ներգրավված եղել, այդ թվում նաև Ֆրանսիան, որը զգալի աջակցություն է ցուցաբերել խաղաղության հաստատման տեսլականին։

«Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Համաձայնագիրը, որով, ըստ էության, երկու երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, մի փաստաթղթի, որը սահմանում էր՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում և դրա փլուզման պահին», - նշեց Միրզոյանը։

Իր խոսքով Միրզոյանն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար։

«Տարբեր առիթներով, այդ թվում այս ամբիոնից հնարավորություն եմ ունեցել խոսելու ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև ջերմ բարեկամության և ամուր գործընկերության մասին, նշել եմ այդ հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթը։ Ուզում եմ հավելել, որ այդ հարաբերությունների հիմքում կա շատ ուժեղ շարժիչ ուժ․ դա ամուր բարեկամությունն է, որը պատմականորեն կա մեր ժողովուրդների միջև, և այն ամուր գործընկերությունը, որը կա բոլոր ոլորտներում», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան