Սպորտ 1 տարի առաջ - 18:51 14-09-2024

Մանչեսթեր Յունայթեդը ջախջախեց Սաութհեմփթոնին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»:

Խաղն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 3:0: Տեն Հագի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Մաթիաս Դե Լիխտը և Մարկուս Ռեշֆորդը, ինչպես նաև փոխարինման դուրս եկած Ալեխանդրո Գարնաչոն։

Նշենք, որ Դե Լիխտի համար այս գոլն առաջինն էր «կարմիր սատանաների» կազմում:

Տանտերերը խաղի 33-րդ րոպեին չկարողացան իրացնել նշանակված 11 մետրանոցը։ Հյուրերի դարպասապահ Անդրե Օնանան հետ մղեց մրցակցի հարվածը։ Բացի այդ, 79-րդ րոպեին խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Ջեք Սթիվենսը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով 8-րդ հորիզոնականում է: «Սաութհեմփթոնը» դեռ միավոր չի վաստակել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու