Ներքին 1 տարի առաջ - 18:17 13-09-2024

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումները, գերմանական Siemens Healthineers ընկերության նորագույն ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆը, որոնց միջոցով ստեղծվում են առավել ճշգրիտ պատկերներ՝ արդյունավետ ճառագայթային բուժում իրականացնելու համար:

Կենտրոնը հագեցած է նաև պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆով, որը, ըստ պատասխանատուների, եզակի է ՀՀ-ում: «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնն առանձնանում է նաև ժամանակակից ռադիովիրաբուժությամբ: Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային բուժում` արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները: Կենտրոնում տեղակայված ռադիովիրաբուժության սարքին ինտեգրված է «Identify» համակարգ, ինչը եզակի է ԱՊՀ -ում:

Վարչապետը կարևորել է առողջապահության ոլորտում այն ծրագրերը, որոնք պետպատվերի շրջանակում ուղղված են քաղցկեղի բուժմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է մասնավոր հատվածի կողմից ժամանակակից առողջապահական կենտրոնների հիմնումը և նորագույն սարքավորումների ներդրումը, ինչը թույլ կտա մատուցել է բարձրակարգ ծառայություններ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը