Ներքին 1 տարի առաջ - 09:56 13-09-2024

Շենքի երեկվա խայտառակ փլուզման հետևանքների վերացման մասին․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Շենքի երեկվա խայտառակ փլուզման հետևանքների վերացման մասին ճարտարապետ Arsen Shur Karapetyanից.

«Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ էկոլոգիական չգիտեմ ինչ կառույցին, կպարտադրեի 100 մ շարավիղով բոլոր բնակարաններին $500 վճարեն, հասարակական օբյեկտներին $1500, պայթյունի պահից 1 ժամվա ընթացքում բոլոր կայանած և անցնող մեքենաներին $100, 3 օրում աղբը հանել ու բոլոր կից բակերն ու փողոցները փոշեկուլներով ու ջրցաններով լվան, փողոցների ամբողջ երկայնքով անձրևատար ու կոյուղու խողովակները մաքրել, վերջում էլ շինթույլտվությունը կկասեցնեի»։

Արսենի գրածը մեջբերում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հսկայական վնաս են պատճառում այս կարգի «քանդումները»։ Իմ կողմից ավելացնեմ ևս մի քանի կետ.

• Այդ շինարարական փոշին ահռելի ծավալներով լցվելու է այդ թաղամասի ջրահեռացման համակարգի մեջ և խցանի դրանք։ Այսինքն առանց այն էլ ջրահեռացման համակարգերը նորմալ չեն աշխատում, այսուհետ լրիվ են փակվելու։ Դրանց մաքրելը լրացուցիչ ծախս է։ Իսկ եթե չարվի, ապա ամեն հորդ անձրևից հետո մարդիկ ահռելի վնասներ են կրելու (ջրից փչացած ավտոմեքենաներ, կիսանկուղներ և նկուղներ և այլն)։

• Առողջական ռիսկերը և վնասները շրջակա թաղամասների բնակիչների համար. քանի որ հին շենք էր, ապա շատ մեծ հավանականությամբ ասբեստ կար, իսկ ասբեստի փոշին մահացու վտանգ է։ Գուգլեք «Asbestos and health risks», կարող եք նաև Յութուբում նայել։ Այս մասին, բնականաբար, քաղաքապետարանի խոսնակը ձեզ չի պատմելու։

• Նաև, ինչպես նշեց մեկնաբանություններում փաստաբան Sos Hakobyanը, այստեղ ոչ թե միայն վարչական տույժերի հարց է, այլ ակնհայտորեն քրգործի թեմա կա, քանի որ հանրային անվտանգության առումով շատ ռիսկային գործողության են դիմել ու ահռելի վնասներ հասցրել մարդկանց»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել