Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:30 10-09-2024

Ի՞նչ ղեկավար. կնիկը ավտո է քշում, մարդը շորտիկ է հագնում, ումի՞ց ինչ պահանջենք. անհետ կորածի մայր

«Մեղավորները պետք է պատասխան տան»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Քիմիկների գործով դատական նիստի ավարտից հետո լրգրողների հետ զրույցում ասաց նույն զորամասի պայմանագրային զինծառայող, անհետ կորած Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

Ծնողները շուրջ 4 տարի ձգվող դատական նիստերից այլևս ակնկալիք չունեն, մեղավորները ճաղերի հետևում հայտնվելու փոխարեն նոր պաշտոններ են ստանում:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ գերիների վերադարձի հարցը ներառված չէ այսպես կոչված խաղաղության պայմանագրում, անհետ կորածի մայրն ասաց.

«Ինքը մինչև այդ էլ ասել էր, որ մենք գերիներ չունենք: Լատինամերիկյան պարողը դարձել է հարց լուծող, ասում է՝ այնտեղ գերիներ կա՞ն, թե չկա՞ն…»:

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն էլ դատական գործերի ձգձգման համար մեղադրեց երկրի ղեկավար կազմին.

«Ի՞նչ ղեկավար: Կնիկը ավտո է քշում, մարդը շորտիկ է հագնում, ումի՞ց ինչ պահանջենք...»:

Մանրամասները՝ տեսանյութում։
adv_banner

Ամենից շատ դիտված