Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:15 17-01-2025

«Ավտորիտար ղեկավարը հեծանիվ չի քշում, համբալները քշում են Օպել»․ Փաշինյան - Հակոբյան զույգի փոդքասթի ամփոփումը  

Մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարեցին, որ թողարկում են «Ընտանեկան» փոդքասթ, ինչը հանրության շրջանում բուռն քննարկման առիթ դարձավ։
Առաջին թողարկումն ունի գրեթե 34 հազար դիտում։

Մեկնաբանություններում կարող ենք նկատել, որ քաղաքացիների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի։

Քաղաքացիները նշում են, որ թողարկումը կնպաստի աշխարհում Հայաստանի նկատմամբ անարգանքի ավելացմանը։

Մեկնաբանություններում իշխող ընտանիքին խորհուրդ են տալիս TikTok նկարել կամ գնալ Հյուսիսային պողոտա և համատեղ վիդեո նկարել բլոգերների հետ։

Բացասական մեկնաբանությունների հետ մեկտեղ՝ զույգին սատարող մեկնաբանություններ ևս կան։ Հանրության մի մասն էլ համարում է, որ գաղափարը «հրաշալի է», սակայն, ցավոք, այն աշխատում է հենց զույգի դեմ։ Ոմանք էլ նորարարական են համարում Փաշինյան-Հակոբյան զույգի նախաձեռնությունը՝ այն համեմատելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի՝ նմանատիպ նախաձեռնության հետ։

«Ընտանեկան փոդքասթի» երկրորդ՝ «Իրական Հայաստանը և իրական տարածաշրջանը» թեմայով թողարկումը հավաքել է 17 հազար դիտում։

Փոդքասթի թեմայի զգայունությունը հաշվի առնելով՝ մեկնաբանություններում տեսնում ենք բացասական կարծիք և հայհոյանքներ։

Քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը, հիշեցնում պատմական Հայաստանի տարածքների մասին։

Մեկնաբանությունները, կարելի է ասել, հանրության բևեռացման վառ օրինակ են։ Քաղաքացիները միմյանց կարծիքն են մեկնաբանում․ մի մասը հիշեցնում է Արևմտյան Հայաստանի տարածքների մասի, մի մասն էլ նման կարծիք արտահայտողներին դավաճան է անվանում և խոսում «իրական» Հայաստանի մասին՝ սատարելով իշխող ընտանիքին, որի կարծիքով՝ «իրական» Հայաստանի հայեցակարգը կբերի խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն։

Մի մասն էլ նշում է, որ դիտումների քանակը ցույց է տալիս, որ հանրությանն այս ամենը հետաքրքիր չէ։
«Ընտանեկան փոդքաստ» երրորդ՝ «Ի՞նչն է հարիր և ինչը՝ ոչ» թեմայով թողարկումը հավաքել է ավելի քիչ՝ մոտ 9 հազար դիտում։

Երրորդ թողարկման մեկնաբանությունները ևս քիչ են։ Քաղաքացիները իշխող ընտանիքին համեմատում են նախկին ղեկավարների ընտանիքների հետ՝ նշելով, որ իշխող ընտանիքին հարիր չէ հանրայնացնել առօրյա կյանքը։

Քաղաքացիների կարծիքով՝ միայն Հայաստանի վարչապետը կարող է բլոգինգով զբաղվել։
«Օրվա իմաստություն՝ ավտորիտար ղեկավարը հեծանիվ չի քշում, համբալները քշում են Օպել»,-գրում է յութուբյան օգտատերերից մեկը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան