Արտաքին 2 տարի առաջ - 10:59 08-09-2024

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ղեկավարությունն այլ ելք չունի, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել հանրապետության հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը հղումով: Փոխանցում է Tert.am-ը։

«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց լուծումը մենք չունենք, բացի հենց մայրաքաղաքային կենտրոնը տեղափոխելուց», - ասել է նա:

Նախագահը նշել է, որ անհնար է դառնում շարունակել Թեհրանը մայրաքաղաք պահելը մի շարք նկատառումներով, առաջին հերթին՝ տնտեսական։

«Անհնար է զարգացնել երկիրը՝ շարունակելով ներկայիս միտումը: Եթե մենք ուզում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, հետո դրանք վերածել արտադրանքի և նորից ուղարկել դեպի հարավ՝ արտահանման համար, դա էլ ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը»,- հավելել է նա։

Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ նոր մայրաքաղաքային կենտրոն ընտրելուց հետո բոլոր կառավարական գերատեսչությունները կտեղափոխվեն այնտեղ, որից հետո Թեհրանի բնակիչներին հնարավորություն կտրվի տեղափոխվել հանրապետության նոր մայրաքաղաք։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում