Արտաքին 2 տարի առաջ - 10:18 08-09-2024

Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստան կարող է փոխել պատերազմի ընթացքը

Բրիտանական և ԱՄՆ արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայի անսպասելի ներխուժումը Ռուսաստան նշանակալի ձեռքբերում էր, որը կարող է փոխել պատերազմի ընթացքը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի խոսքով՝ օգոստոսին Կիևի հարձակումը՝ Կուրսկի շրջանում տարածքներ գրավելու համար, համարձակ քայլ էր ուկրաինացիների կողմից՝ «փորձելու փոխել խաղը»:

Նա ասել է, որ հարձակումը «պատերազմը սովորական ռուսաստանցիների տուն բերեց»:

Լոնդոնում կայացած համատեղ հանրային միջոցառման ժամանակ Մուրի հետ խոսելիս ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսն ընդգծել է, որ այդ հարձակումը «զգալի ձեռքբերում» էր, որը բացահայտեց ռուսական բանակի խոցելիությունը:

Բըրնսը նաև ասել է, որ Արևմուտքը պետք է «հասկանա» էսկալացիայի վտանգը, բայց չվախենա ռուսական սպառնալիքից:

Մեկ ամիս է, ինչ ուկրաինական բանակը ներխուժել է Ռուսաստան։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում