Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:42 07-09-2024

Էջմիածնում աշակերտները դասերն ավարտում են երեկոյան ժամը 8-ին, մութ ճանապարհներով տուն գնում


«Էջմիածնի թիվ 11 դպրոցը փակել են, իբրև թե վերանորոգելու համար, բայց ոչ մի բան չեն անում, իսկ աշակերտներին տեղափոխել են վարժարան, որտեղ 2-րդ հերթ են հաճախում։ Առաջին դասարանցիները 15։00-ին գնում են դպրոց 19։00-20։00 վերջացնում, իսկ այդ ժամին ճանապարհները չեն լուսավորվում, թափառող շներն էլ մարդ են ուտում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմեց դպրոցի ծնողներից մեկը։

Նրա խոսքով՝ դիմել են տարբեր կառույցների, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սակայն, հարցին լուծում չի տրվել։

«Այսօր ծնողական ժողով էր, որոշել են՝ երեխաների տեղափոսխել Շահումյան գյուղ, ես էլ ասացի՝ այդպես լավ չէ, տարեք Գորիս, կգնանք մեր երեխաներին տարին մեկ կտեսնենք, կգանք։ Ոչ մի խելքը գլխին առաջարկ չեն անում, հասկանանք ոնց երեխաների ուսումը կարգավորենք, գիշերը գալիս են տուն էլ իվիճակի չեն լինում դաս սովորելու։ Այլ դպրոցներ կան տարածքում, որ գոնե աշակերտների մի մասը կարող է այդտեղ առաջին հետթ գնալ, բայց չեն տեղափոխում։ Աբսուրդ է, գիշերվա 8-ին են գալիս տուն»։

Ծնողը պատմեց, որ Էջմիածնի թիվ 11 դպրոցի որոշ հատվածը դեռևս նախանցյալ տարի վերանորոգվել էր Արթուր Ասատրյանի օգնությամբ, սակայն հիմա դա էլ են քանդում․

«Միտումնավոր քանդում են և՛ դպրոցները և՛ մանկապարտեզները։ Հասկացանք երկիրը տեր չունի, բարդակ է, Նիկոլն է երկրի ոչ բաորվ տերը, բայց այս սերունդները մեղք են, անգրագետ են մեծանում»,- հավելեց ծնողը, և հարցին՝ գիտե՞ն, թե երբ է բացվելու 11 դպրոց, ասաց․

«Եթե մի երկրի դեմք օրական 3 եղանակով կարող է ժողովրդին մանիպուլացնել, դպրոց կառուցելն էլ կասի՝ 2 տարի, հետո 4։ Էլ չենք հավատում ոչ մեկին, Հայաստանը վերացրեցին»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ