Արտաքին 2 տարի առաջ - 12:18 06-09-2024

Ինչպես է Կրեմլն ազդում արևմտյան երկրներում ընտրությունների վրա․ ՀԴԲ զեկույց

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն մեծ զեկույց է հրապարակել այն մասին, թե ինչպես է Կրեմլը փորձում ազդել արևմտյան երկրներում ընտրությունների վրա, գրում է BILD թերթը։

Ավելի քան 200 էջանոց զեկույցում ներկայացվում է, թե ինչպես են Ռուսաստանի իշխանությունները փորձում ազդել արևմտյան երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, ընտրությունների վրա։ Փաստաթղթերը մանրամասն տեղեկություններ են պարունակում ռուսական «Դոպելգանգեր» ապատեղեկատվական արշավի մասին, որը Կրեմլը սկսել է դեռ 2022 թվականին։ «Դոպելգանգեր»-ի շրջանակում ստեղծվում են կեղծ լրատվական կայքեր, որոնք նման են հայտնի լրատվամիջոցների էջերին։ Այսպիսով, նախագծի վրա աշխատող խումբը կրկնօրինակել է BILD և WELT կայքերի դիզայնը և դրանք լցրել ռուսական քարոզչությամբ և կեղծ լուրերով, ինչն իր հերթին ստեղծել է Ռուսաստանի Դաշնության դրական, ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների բացասական պատկերը:

Մասնավորապես, գերմաներենով կեղծ նյութերը նպատակ են ունեցել թուլացնել Գերմանիայի հարաբերություններն իր արևմտյան դաշնակիցների հետ։ Այսպիսով, «Դոպելգանգեր»-ի բազմաթիվ բոտեր, որոնք ներկայացել են որպես ԵՄ քաղաքացիներ, պնդում էին, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան փորձում են Գերմանիային ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ։

Քարոզչական բովանդակությունում մարդկանց որոշակի խմբերին թիրախավորելու համար օգտագործվել է վճարովի նպատակային գովազդ: ՀԴԲ-ի տվյալներով՝ «Դոպելգանգեր» նախագիծն իրականացնում են ռուսական ընկերությունները, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի կառավարության հետ:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից