Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 11:25 06-09-2024

Այցերն անվտանգության հետ կապ չունեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հիշո՞ւմ եք, երբ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան էր այցելել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին, ինչ ոգեւորություն էր տիրում հայկական «արեւմտամետ» շրջանակներում՝ վերջ, փրկված ենք, Ալիեւը այլեւս երբեք չի համարձակվի դիմել ուժային գործողությունների: Փելոսին իսկապես իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին, բայց, ի հեճուկս մերոնց վարդագույն երազանքների, նրա այցից մի տարի անց Ադրբեջանը նոր հարձակում ձեռնարկեց եւ վերջնականապես հայաթափեց Արցախը:

Այսպիսով, Միացյալ Նահանգները չկանխեցին հնարավոր սցենարներից ամենավատը՝ այն պարզ պատճառով, որ զրկված էին կանխելու գործիքներից: Հիմա նույն խանդավառությունն է տիրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ընդառաջ: Նախատեսվում է, որ նա կմասնակցի սեպտեմբերի 21-ի տոնակատարություններին եւ ներկա կլինի Ազնավուրի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգին: Բարեկամ երկրի ղեկավարի այցն, իհարկե, ուրախալի իրադարձություն է: Բայց սպասել, որ նման այցերով մեր անվտանգության առումով որեւէ հարց կլուծվի, կա՛մ միամտություն է, կա՛մ էլ հերթական քարոզչական աճպարարությունը:

Հիշեցնեմ, որ անկախ Հայաստան են այցելել Ֆրանսիայի նախագահներից Ժակ Շիրակը (2006), Նիկոլա Սարկոզին (2011), Ֆրանսուա Օլանդը (2015), նույն Էմանուել Մակրոնը (2018): Այդ այցերն, անշուշտ, նպաստել են հայ-ֆրանսիական բազմակողմանի կապերի զարգացմանը: Բայց Հայաստանի անվտանգության հետ դրանք կապ չունեն:

Իսկ ահա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի այցը Փարիզ 1997 թվականի դեկտեմբերին, երբ նա արժանացավ նախագահ Շիրակի ընդունելությանը եւ, ըստ լուրերի, համոզում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարին, որ Արցախի հարցը կարելի է առաջարկվող փուլային տարբերակով չլուծել՝ նման քայլերը մեզ հետաքրքրող թեմայի հետ կապ ունեն:

․․․ «Բայդենը (Բլինքենը, Մակրոնը, Շոլցը, Սթոլթենբերգը) խստորեն զգուշացրել են Ալիեւին, եւ հիմա նա, եթե իր գլխից ձեռ չի քաշել, այլեւս երբեք Հայաստանի դեմ ոչ մի քայլ չի անի»՝ արդեն մի քանի տարի է սա՛ է իշխանության արեւմտամետ քարոզիչների լեյթմոտիվը: Բայց նախ՝ «խիստ զգուշացնելն» ակնհայտ չափազանցություն է: Երկրորդ՝ այդ «զգուշացումներն» առայժմ որեւէ արդյունք չեն տվել: Երրորդ՝ հիշյալ քարոզիչների «շեֆը» հիմա կարծես է հրաժարվել է արեւմտյան միջնորդությունից:

Մեր ժամանակների ամենամեծ խնդիրն այն է, որ քաղաքական գործիչները (ոչ միայն Հայաստանում) կարող են ասել ամեն ինչ եւ դրա համար որեւէ պատասխանատվություն չկրել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ

Ձեզ գուցե հետաքրքրի