Արտաքին 4 տարի առաջ - 23:26 07-11-2021

Մոսկվայի ադրբեջանական համայնքը հայտարարել է, որ Նոր Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները Ադրբեջանի հետ կապ չունեն

Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Թաղիևը Газета.Ru-ին տված հարցազրույցում հորդորել է չնշել չորս տարեկան երեխայի հետ տղամարդու վրա հարձակված հանցագործների ազգությունը, քանի որ գործի երեք մեղադրյալները ՌԴ քաղաքացիներ են։

«Հանցագործի ազգությունը նշելու կարիք չկա։ Երիտասարդները Ռուսաստանի քաղաքացիներ են և որևէ կապ չունեն Ադրբեջանի հետ։ Ասել, որ սրանք ադրբեջանցիներ են, լցվել են այստեղ, միայն հանցագործություններ են անում ու նրանցից ոչ մի օգուտ չկա, լավ բանի չի բերի։ Մենք դատապարտում ենք այդ արարքը՝ անկախ ազգությունից»,- ասել է Թաղիևը։

Համայնքում մտահոգություն են հայտնել, որ ԶԼՄ-ները, հաղորդելով հանցագործի ազգության մասին, ազգամիջյան բախումներ են հրահրում հասարակության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ