Ներքին 2 տարի առաջ - 11:13 06-09-2024

ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու ձեռնարկվող միջոցները քննարկվել են ԵԽ պատվիրակության հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակության հետ միջգերատեսչական քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները:

Հանդիպմանը բարձր է գնահատվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ առանձնահատուկ դերը՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման գործում:

Ընդգծվել է ՄԻԵԴ վճռիների կատարման կարևորությունը ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետական մակարդակով ձեռնարկվող համակարգային բարեփոխումների ու հմտությունների զարգացման առումով, որոնք

ՀՀ իրավասու կառույցները Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ իրականացնում են ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի շրջանակում:

Կողմերն արձանագրել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման բարձր ցուցանիշները՝ վերահաստատելով ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից