Ներքին 1 տարի առաջ - 18:52 05-09-2024

Քննարկվել են ՀՀ-ի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարն ու Տատյանա Կոժոկարուն, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Քննարկման առանցքային թեման են եղել Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր:

Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, վատ վերաբերմունքի դեպքերին և այդ գործերի քննության արդյունավետությանը, ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դրսևորումներին, ոչ համաչափ ուժի կիրառմանը, նշված դեպքերով գործերի քննությանը, ատելության շարժառիթով հանցագործությունների քննությանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է Եվրոպայի Խորհրդի հետ ծրագրային համագործակցության կարևորությունը՝ շեշտելով, որ համատեղ իրականացաված ծրագրերը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր բնույթ են կրում։

«Այն բոլոր խնդիրները, ՄԻԵԴ վճիռների կատարման ոլորտում, որոնք այսօր մենք քննարկելու ենք, ինձ համար ունեն առաջնային նշանակություն, այս ուղղությամբ մենք պարբերաբար աշխատանքներ ենք տանում և հանդես գալիս հրապարակային հայտարարություններով»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ հարցերին մանրամասն անդրադարձ է կատարել տարեկան հաղորդման շրջանակներում, ներկայացրել դրանց լուծման առաջարկներ։ Ի թիվս այլնի, Պաշտպանը կարևորել է նշված առաջարկների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը։

Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության համագործակցությանն առնչվող հարցերին, մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը։

Ամփոփելով՝ կողմերը շնորհակալություն են հայտնել հանդիպման և կառուցողական քննարկման համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի