Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:28 05-09-2024

Փաշինյանն իրատեսական չի համարում Արցախ վերադարձը. արցախցի առաջին դեմքերը լուռ են

Հայաստանի իշխանությունն Արցախից ձեռքերը լվացեց Արցախի վերջնական հայաթափումից հետո։

Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախի հարցը վերջնականապես լուծել է՝ ամբողջությամբ հայաթափելով այն, արցախահայությունը կորցրել է իր հայրենիքն ու բնակավայրը, վերջին շրջանում անընդհատ խոսվում է Արցախ հնարավոր վերադարձի մասին, թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։

Դրան զուգահեռ Բաքուն հայտարարում է, որ Հայաստան պետք է վերադառնան ադրբեջանցիները, որոնք արտագաղթել են այստեղից։

Սակայն արցախահայության վերադաձի հարցով այլ տեսակետ ունի ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն օրերս հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ արցախահայության՝ Արցախ վերադարձի հարցն իրատեսական չի համարում՝ նշելով, որ այն ընկալումներով, ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք պաշտոնյաններ խոսում էն ԼՂ բնակչության վերադարձի մասին, իրատեսական չէ։

Անդրադառնալով Արցախի բնակչության վերադարձի մասին չխոսելուն՝ վարչապետը հիշեցրեց. «ԼՂ լուծարման մասին որոշումը ես չեմ ստորագրել, և հակառակը, ԼՂ-ում այդ որոշումը կայացնելուց առաջ ԼՂ-ում տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել է ՀՀ-ում գործող հայտնի շրջանակներում»։

Թե ինչից է վախենում կամ զգուշանում, որ չի խոսում արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, հստակ չէ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակներ՝ հետաքրքրվելու՝ առաջին դեմքերը կվերադառնա՞ն Արցախ, եթե քննարկվի այդ հարցը։

Oragir.News-ին հետաքրքիր էր նաև՝ 2020թ․-ից հետո առաջին դեմքերը գնացե՞լ են Արցախ։

Սակայն նախագահների գրասենյակները մեր զանգերն անպատասխան թողեցին։

Փաստացի՝ Հայաստանի գործող պետական համակարգի օրակարգում չկա Արցախի հայերի որևէ իրավունքի, մասնավորապես՝ Արցախ վերադառնալու հարցը, իսկ արցախյան առաջին դեմքերը նույնիսկ խոսելու ցանկություն չունեն։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի