Արտաքին 2 տարի առաջ - 20:57 05-09-2024

Ուկրաինան շատ բանի է հասել Կուրսկի գործողության ժամանակ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան շատ բանի է հասել ՌԴ Կուրսկի շրջանում իրականացված գործողության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարությունը մեջբերում է Reuters-ը։

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգի խոսքով, դժվար է ասել, թե իրավիճակն ինչպես կզարգանա հետագայում:

«Միայն ուկրաինացիները կարող են անհրաժեշտ բարդ ընտրություն կատարել, օրինակ, թե որտեղ տեղակայել իրենց ուժերը և որ տեսակի պատերազմն է տեղին այս իրավիճակում»,- Օսլո կատարած այցի ժամանակ ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, այդ թվում ՝ հեռահար հրթիռների օգնությամբ, որոնք կարող են ռազմական թիրախներ խոցել Ռուսաստանի տարածքում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից