Արտաքին 2 տարի առաջ - 10:45 05-09-2024

Նոր մոբիլիզացիա անցկացնելու հարցը չի քննարկվում. Կրեմլ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք քննարկվում է Ռուսաստանում նոր մոբիլիզացիա անցկացնելու հավանականությունը։ Այս մասին նա ռուսական լրատվամիջոցներին ասել է Արևելյան տնտեսական ֆորումում։

«Նման քննարկումներ չկան»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս ընթացքում զորակոչվել է ավելի քան 300 հազար մարդ։ 2023 թվականին, ինչպես հաղորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, պայմանագրով Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր է ընդունվել 500 հազար մարդ։ 2024 թվականի առաջին կիսամյակում պայմանագիր է կնքել 190 հազար մարդ։

Վլադիմիր Պուտինը հունիսի կեսերին ասել էր, որ ռազմական գործողության գոտում մոտ 700 հազար ՌԴ զինվորական կա։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից