Արտաքին 2 տարի առաջ - 22:45 04-09-2024

Շվեյցարիան երկարացրել է ուկրաինացի փախստականների պաշտպանության կարգավիճակը

Շվեյցարիան երկարացրել է ուկրաինացի փախստականների պաշտպանության S կարգավիճակը մինչև 2026 թվականի մարտի 4-ը, քանի որ Ուկրաինայում իրավիճակը չի կայունացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է երկրի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հատուկ S կարգավիճակը նախատեսում է աշխատանքի իրավունք, ներառյալ ինքնազբաղվածությունը, ապահովագրությունը, երեխաների համար դպրոցական կրթությունը, երկրի ներսում և դրսում տեղաշարժվելու ազատությունը և ընտանիքի վերամիավորումը:

«Ուկրաինայում իրավիճակի կայունացում չի նախատեսվում, հետևաբար2024 թվականի սեպտեմբերի 4-ի նիստում Դաշնային խորհուրդը որոշեց, որ Ուկրաինայից եկած և պաշտպանվող անձանց պաշտպանության կարգավիճակը երկարացվելու է մինչև 2026 թվականի մարտի 4-ը։ Մինչև այդ ամսաթիվը տրամադրվելու են նաև պաշտպանության S կարգավիճակ ստացողների համար նախատեսված աջակցության միջոցները»,- նշված է փաստաթղթում։

Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետական ​​քարտուղարության տվյալներով՝ օգոստոսի 29-ի դրությամբ երկրում փախստականի S կարգավիճակ ուներ 66195 ուկրաինացի։ 2022 թվականի փետրվարի 24-ից ավելի քան 27 հազար ուկրաինացի կորցրել է այդ կարգավիճակը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից