Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:55 02-09-2024

Լեհաստանը կործանիչներ է երկինք բարձրացրել Ռուսաստանի հեռահար ավիացիայի ակտիվության պատճառով

Լեհաստանի և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների ավիացիան օդ է բարձրացել Ուկրաինայում օդային տագնապի պատճառով: Հաղորդել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը:

«Ուշադրություն դարձրեք, որ երկրի հարավարևելյան հատվածում կարող է դիտվել աղմուկի բարձր մակարդակ՝ կապված մեր օդային տարածությունում Լեհաստանի և դաշնակիցների ավիացիայի աշխատանքի մեկնարկի հետ: Այսօր գիշերվանից նկատվում է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ակտիվության մեծացում, որը կապված է Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին հասցվող հարվածների հետ», - ասվում է տարածված հաղորդագրությունում։

Նշվում է, որ ձեռարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները Լեհաստանի օդային տարածության անվտանգությունն ապահովելու համար։

«Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը մշտապես վերահսկում է իրավիճակը»,- ​​հավելել են գերատեսչությունում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք