Ներքին 2 տարի առաջ - 18:14 31-08-2024

Այգավանում 32-ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ սպանած 29-ամյա տղամարդը կալանավորվել է. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնին հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ենգիբարյանը միջնորդություն է ներակայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացվի Արարատի մարզի Այգավան գյուղում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 29-ամյա Արթուր (ով նաև ներկայացել է Նարեկ) Ս.-ի նկատմամբ:

Դատավոր Հարություն Պետրոսյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Արթուր Ս.-ն, ով կասկածվում է օգոստոսի 30-ին Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ նույն գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանին սպանելու մեջ, կալանավորվել և տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի