Ներքին 2 տարի առաջ - 10:27 30-08-2024

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Արարատի մարզում. 32-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

Այսօր՝ օգստոսի 30-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարադու դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով:

Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել են «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Այգավան գյուղի Մակուի փողոցի թիվ 15 տան մոտից, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է դանակ, որը, ըստ կասկածների, հնարավոր է հանցագործության գործիքը լինի:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործուղություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, սպանություն կատարածի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ցավ ու զարմանք ենք ապրում, թե ոնց են նման դաժան վերաբերմունք ցուցաբերել Մնացականի նկատմամբ, ում կողմից երբեք վատ բան չենք նկատել, գյուղի հարգված ու սիրված բնակիչներից էր: Հարգանք էր վայելում շրջապատում, ինքն էլ միշտ փոխադարձ հարգանք էր ցուցաբերում բոլորի նկատմաբ: Օրեր առաջ էլ նշանվել էր»:

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ավտոմեքենան էլ, որով մահացածին տեղափոխել են հիվանդանոց, քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան