Ներքին 2 տարի առաջ - 17:15 30-08-2024

Նիկոլ Փաշինյանն ինքնին տո՞ն է. սեպտեմբերի 1-ին Կիրանցի դպրոցում միջոցառում չի լինելու 

Կիրանցի բնակիչների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցի բացմանը, որը Փաշինյանի իշխանության օրոք դարձել է սահմանամերձ և թշնամու կողմից մոտ դիտարկելի:

Oragir.News-ը կապ հաստատեց Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները դեռ շարունակվում են։

«Լսել եմ նման տեղեկություն, բայց դեռ հաստատ չի։ Դպրոցում դեռ շինարարական աշխատանքեր են կատարվում, ու դեռ պարզ չէ՝ կավարտվե՞ն մինչ այդ, թե՞ ոչ»,- ասաց նա։

Տնօրենը մեզ հետ զրույցում հերքեց այն լուրերը, որ գյուղում 5 առաջին դասարանցի կա, որոնց մի մասը դպրոց չի հաճախելու հայրենի գյուղում, քանի որ ծնողները խիստ մտահոգ են։

«Սխալ են այդ տեղեկությունները։ Մենք երեք աշակերտ ունենք, երեքն էլ դիմել են, ես ընդունել եմ դպրոց։ Դուք եկեք, տեսեք քանի մետր է հեռու սահմանից։ Այս պահին անվտանգ է դպրոցը։ Ոչ մի միջացառում էլ չի կազամկերպվելու բացման օրը»,- նշեց տնօրենը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե հարկ լինի, բնակիչներից ներողություն խնդրելով՝ Կիրանցում նոր դպրոց կկառուցեն. «Մենք պատրաստ ենք անվտանգության հավելյալ միջոցներ գործադրել նոր դպրոցը շահագործելու համար, բայց եթե հավելյալ անվտանգային միջոցներից հետո էլ տեղի բնակիչները հարմար չգտնեն երեխաներին այդ դպրոց ուղարկել, մենք պատրաստ ենք կառուցել նոր դպրոց, իսկ այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի»:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 1-ին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով այս խնդրին, հայտարարել էր, թե անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծառ կտնկեն դպրոցի տարածքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող