Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:18 28-08-2024

Ադրբեջանցիները Քարվաճառում վայրի այծերի սպանդ են իրականացնում․ տեսանյութ

Այսօր ադրբեջանական ալիքներում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ադրբեջանցիներն օկուպացված Արցախում, ավելի հստակ՝ Քարվաճառի տարածքում, իրականացրել վայրի այծերի սպանդ՝ որսացել են, կտրել կենդանիների գլուխները և մարմինները նետել ճանապարհներին։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 10-ից Արցախի տարածքում, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր ռուսական խաղաղապահ զորախումբը, ադրբեջանցիների կողմից սկսվել էր նախնական մոնիթորինգ՝ կապված օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման, դրանց բնապահպանական և այլ հետևանքների հետ։ Հենց այդ օրը քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ «բնապահպանական» պատճառաբանությամբ։ Սակայն այդ օրը դեռ սկիզբն էր այն ամենի, ինչը սպասվում էր արցախահայությանը։ Դեկտեմբերի 12-ին` առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով «բնապահպանները» կրկին փակեցին Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, և շուրջ 120 հազար արցախահայեր 9 ամիս մնացին շրջափակման մեջ, ինչն էլ ավարտվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հանցագործությունների իրականացմամբ, և ի վերջո՝ Արցախի հայաթափմամբ և վերջնական օկուպացմամբ։

Հետաքրքրական է, թե այսօր որտեղ են շուրջ 9 ամիս Արցախում հանքավայրերի շահագործման դեմ պայքարող բնապահպանները, ինչով են նրանք այժմ զբաղված։ Քարվաճառում վայրի կենդանիների զանգվածային սպանդի տեսարանը ոչ այլ ինչ է, քան ևս մեկ ապացույց, որ Ադրբեջանի կողմից կեղծ էին բնապահպանական բոլոր կոչերը և պայքարները, քանի որ 9 ամիս 120 հազար արցախահայերին շրջափակման մեջ պահած ադրբեջանցի «բնապահպանները» եթե բնության հանդեպ հոգատարություն ունենային, ապա Քարվաճառում այսօր այսպիսի վայրագություններ տեղի չէին ունենա։

Մերի Հակոբյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը