Արտաքին 5 տարի առաջ - 18:51 27-06-2021

Սպանդ՝ Վյուրցբուրգում. Բոլոր 3 սպանվածները կանայք են. 24-ամյա սոմալեցուն մեղադրանք է առաջադրվել

Սոմալիից ներգաղթյալին, որը նախօրեին Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքում դանակահարությամբ սպանել էր երեք մարդու և վիրավորել ևս վեցին, շաբաթ օրը առաջադրվել է պաշտոնական մեղադրանք:

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, բոլոր սպանվածներն ու վիրավորները կանայք են: Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը հոգեպես անհավասարակշիռ մարդ է և, հնարավոր է, դավանում է իսլամի ծայրահեղական ձևին:

24-ամյա կասկածյալը շաբաթ օրը կանգնել է դատարանի առաջ, նրան առաջադրվել է մեղադրանք երեք սպանությունների և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վեց դեպքերի համար:

Նախօրեին ներգաղթյալը, հանրախանութի խոհանոցային պարագաների բաժնից գողանալով դանակ, այնտեղ՝ հանրախանութում, սպանել էր մի վաճառողուհու և ևս երկու կանանց, իսկ հետո փողոցում և հարակից բանկում վիրավորել հինգ կնոջ և մեկ երեխայի:

Ոստիկանությունը կանգնեցրել է հարձակվողին ազդրի վրա կրակելով:

Ոստիկանների խոսքով, ձերբակալվածը դաժան ու հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն է, որը վերջերս հոգեկան խանգարման հետ կապված բուժում է անցել:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում