Ներքին 2 տարի առաջ - 12:22 28-08-2024

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտվածի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ դատապարտյալի մահվան վերաբերյալ ստացվել է հաղորդում, նախնական տվյալներով՝ որպես հանկարծամահություն, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Աբրահամյանի խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք։ Թե որն է եղել Կնյազյանի մահվան պատճառը, դեռ պարզ չէ, հայտնի կլինի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:

Հիշեցնենք՝ ցմահ դատպարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է օգոստոսի 26-ին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում