Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 2 տարի առաջ - 16:50 27-08-2024

Համալիրն առաջարկել է, որ Արցախի անկախության օրը այլ օր նշենք. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառում էր նախատեսել իրականացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դիմել էր Մարզահամերգային համալիրի տնօրինությանը, որը սկզբում մերժել է համալիրի մեծ դահլիճը տրամադրվելու խնդրանքը և առաջարկել միջոցառումն իրականացնել փոքր դահլիճում։ Սակայն այս պայմանավորվածությունը մի քանի օր անց խախտվել է։

Oragir.News-ը պայմանագրի խզման իրական պաճառների վերաբերյալ մեկնաբնություն ստանալու համար կապվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի և «Հայատան դաշինք» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հետ։

Նրանց մեկնաբանությունները հակասական են։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքերով՝ ՀՅԴ-ն ինքն է չեղարկել միջոցառումը։ Մինչդեռ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պայմանագիր կնքելուց հետո օրվա փոփոխության համար դիմել է և չի պատճառաբանել, թե ինչու են ուզում փոխել օրը, հաշվի չառնելով, որ Սեպտեմբերի 2-ը խորհրդանշական է, Արցախի Հանրապետության օրն է։

«Իրենք (ՀՅԴ ներկյացուցիչների մասին է խոսքը - խմբ․) մեզ մեծ դահլիճի համար չեն դիմել, դիմել են՝ փոքրի համար մենք էլ իրենց տրամադրել ու պայմանգիրը կնքել ենք։ Պայմանավորվել ենք ամսի 4-ի համար, հետո իրենք մեզ ասել են, որ գնում են «Դվին»։ Իրենք կանխավճար էլ են արել, որը հետ է վերադարձվելու իրենց։ Իրենք մեզ չեն ասել՝ ինչի համար են հրաժարվել համալիրում իրականացնել միջոցառումը։ Համենայդեպս՝ մենք և՛ դահլիճն ենք տրամադրել, և՛ պայմանգիր ենք կնքել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանը։

Խոսելով պայմանագրերի խզման մասին, Ղազարյանը նշեց, որ դրանք հաճախ չի, որ լինում են, բայց նաև հավելեց, որ դրանք նորմալ բիզնես հարաբերություններ են, երբ պայմանները ձեռք չեն տալիս կամ ավելի լավ պայմաններ են գտնում։ Նորմալ բան է, երբ պայմանագրի ժամկետների մեջ են պայմանագրի հարցերը լուծվում։ Պայմանագրերի մեջ ժամկետները ամբողջությամբ նշված են՝ երբ կարող ես խզել, երբ տույժեր ունենալ և այլ, և այլն։

Քրիստինե Վարդանյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Մենք միջոցառումը նախատեսել ենք սեպտեմբերի 2-ին, քանի որ այդ օրը Արցախի Հանրապետության օրն է։ Համալիրի ղեկավարության կողմից կնքվել է պայմանագիր, որից հետո մեր կողմից փոխանցվել է կանխավճարը, իսկ դրանից մի քանի օր անց իրենք զանգահարել են և շատ անտրամաբանական, անբացատրելի պատճառաբանություններով ասել են, որ սեպտեմբերի 2-ին դահլիճը չի կարող տրամադրվել։ Առաջարկելեն՝ Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումը անել այլ օր, դա նույն է, ինչ ծննդյան կամ ամուսնության տարեդարձի օրը տեղափոխես այլ օր։ Բացարձակ սուտ է, որ մենք խզել ենք պայմանագիրը, մենք չենք համաձայնել օրվա փոփոխությանը, որը արդեն իսկ պայմանավորված է եղել»։

Պատգամավորը նշեց նաև, որ նշված պայմանագիրը կա, և եթե իրենք կարիք կզգան, գուցե կհրապարակեն այն։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար