Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:50 27-08-2024

Պետակա՞ն, թե՞ մասնավոր․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում գործընթացներ են խմորվում ոչ միայն ՀԷՑ-ի, այլեւ «Վեոլիա ջրի» դեմ։ Անցած շաբաթ կուսակցական հավաքի ժամանակ, երբ քննարկվում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ղեկավարած ոլորտը, մի քանի շարքային ՔՊ-ականներ, մեր աղբյուրի տպավորությամբ, կազմակերպված բողոքել են հաճախակի դարձած հոսանքազրկումներից եւ ջրանջատումներից: Ոմանք ուղիղ խոսել են այս ոլորտներում տիրող մենաշնորհի մասին, իսկ ՀԷՑ-ի դեպքում` ՌԴ քաղաքացու պատկանելու, եւ առաջարկել են այդ ոլորտները պետական կառավարման հանձնել։ Բայց ներկաներից ոմանք կողմ են արտահայտվել մասնավորի կառավարմանը՝ կարծիք հայտնելով, որ հակառակ դեպքում կորուստներն ավելի մեծ կլինեն, եւ անգամ չենք ունենա այն, ինչ այսօր ունենք: Բայց թեման իր «տրամաբանական» ավարտին չի հասել, եւ միասնական տեսակետ չի ձեւավորվել։

Ինքը` Փաշինյանը, ձեռնպահ է մնացել կարծիք հայտնելուց: Իսկ հոսանքազրկումների վերաբերյալ նախարարը պարզաբանել է, որ դա պայմանավորված է արեւային կայանների արտադրած էներգիայով, որը մտնում է ՀԷՑ, նոր բաշխվում, երբեմն հոսանքի ավելցուկի պատճառով սարքերը չեն դիմանում, ու այդ պատճառով էլ հոսանքազրկումներ են լինում։ Այդուհանդերձ, թեման հաջորդ օրերին արդեն դարձրին հանրային քննարկման հարց` ՔՊ-ի «քաղհասարակությունը»` ի դեմս Դանիել Իոաննիսյանի, միացավ արշավին, ապա ՔՊ-ի ՄԻՊ-ը եւ մի խումբ օգտատերեր սկսեցին գրառումներ անել ՀԷՑ-ի դեմ պայքար սկսելու մասին։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը