Հայաստանում միայն տեղական բուքմեյքերական ընկերությունների գովազդն է արգելված, արտասահմանյանները օրենքից դուրս են

Ներքին 7 ամիս առաջ - 21:51 26-08-2024
ՀՀ կառավարությունը նախորդ 6 տարիների ընթացքում բազմիցս ընդունել է որոշումներ, որոնց շուրջ թեև մեծ աղմուկ է բարձրացել, սակայն այդ որոշումները կա՛մ թղթի վրա են մնացել, կա՛մ էլ կիրառվել են ընտրողաբար՝ կախված նպատահարմարությունից։

Հայաստանում ընդունված խնդրահարույց որոշումներից մեկն էլ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի ցանկացած տեսակի գովազդերի արգելումն էր։ 2022 թվականի մարտին Ազգային ժողովը՝ կառավարության նախաձեռնությամբ, Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարեց, որոնք ուժի մեջ մտան արդեն նույն տարվա սեպտեմբերի 11-ին։

Խաղամոլության դեմ պայքարի անվան տակ կատարված այս փոփոխությունները նախևառաջ ուղղված էին լրատվամիջոցների դեմ և հերթական անգամ սահմանափակում էին վերջիններիս ազատությունը, քանի որ ԶԼՄ-ները, բուքմեյքերական ընկերությունների ծառայությունները գովազդելով, որոշակի եկամուտներ էին ստանում։

Նախորդ տարի ֆինանսական խնդիրների պատճառով բազմաթիվ լրատվամիջոցներ պարզապես փակվեցին։

Բայց պարզվում է Գովազդի մասին ՀՀ օրենքում նշված արգելքները տարածվում են միայն տեղական, լիցենզավորված բուքմեյքերների վրա: Հատուկ մեթոդներ գործի դնել պետք չէ, որպեսզի հնարավոր լինի նկատել միանգամից մի քանի ՀՀ օրենքների խախտումը օգոստոսի 23-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Խառը մենամարտերի Հայաստանի հավաքականը մրցել է աշխարհի հավաքականի հետ, իսկ միջոցառման կազմակերպիչը ռուսական հայտնի Fight Nights կազմակերպությունն էր։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղադրված միջոցառման գովազդային վահանակի վրա, ընդ որում բավականին տեսանելի հատվածում, առկա է նաև ռուսական Winline ընկերության գովազդը, ինչը 2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով արգելվում է։ Բացի այդ, միջացառման մասնակիցներին ստացել ենք մի շարք տեսանյութեր, որոնցում երևում է, որ խաղերի ընթացքում նույնպես ռուսական բուքմեյքերական ընկերությունը բազմիցս գովազդվել է։ Ընդ որում, մարզահամերգային համալիրի տարածքում նշված ընկերությունը գովազդի համար թիրախավորել էր ՀՀ քաղաքացիներին՝ էկանին ցուցադրվող գովազդային հոլովակի միջոցով կոչ անելով գրանցվել իրենց բուքմեյքերական կայքում ու խաղադրույքներ կատարել, այսպիսով հայաստանցիների հաշվին մեծացնելով սեփական օգտատերերի թիվն ու խաղադրույքների չափերը:



Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հետաքրքրվեց, թե հիշյալ գովազդային վահանակն ինչպես և ում թույլտվությամբ է հայտվել Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, երբ օրենքն արգելում է բուքմեյքերական ընկերությունների գովազդը։ Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ խնդիրը ոչ թե իրենց այլ հենց Մարզահամերգային համալիրի ղեկավարության տիրույթում է։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց նաև Մարզահամերգային համալիրի ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Եթե Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը նյութի հրապարակումից հետո որոշի մեկնաբանություն տրամադրել, ապա պատրաստ ենք մեր ընթերցողներին ներկայացնել նաև վերջինիս տեսակետը։



Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Oragir.Newsհայտնել էր, որ Երևանում առցանց խաղատների համաժողովը, որին, ըստ բաց աղբյուրների, մասնակցել էին ռուսական և հայկական 100 ընկերությունների 2500 մասնակիցներ և 30 ռուս բանախոսներ, որոնք ներկայացրել են, թե ինչպես գումար վաստակել առցանց տիրույթում, փորձի փոխանակում արել, ցուցադրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Այս միջոցառման մասնակիցների մեծ մասն առցանց խաղատներն էին, որոնք Հայաստանում գրանցված չեն, ընդ որում այն դեպքում, երբ Հայաստանում առցանց խաղատների գործունեությունը օրենքով սահմանափակված է, գովազդը՝ արգելված։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքները գործում են ընտրովի՝ ըստ քաղաքական նպատկահարմարության։ Փաստացի մեր երկրում կատարված օրենսդրական փոփոխություններով արգելվել է բացառապես տեղական բուքմեյքերական ընկերությունների գովազդը, իսկ օտարերկրյա, մասնավորապես ռուսական ընկերություններն օրենքից դուրս են, վերջիններս ազատորեն գործում են ու գովազդում իրենց ծառայությունները։

Ստեղծված իրավիճակում պատկան մարմինները ամեն կերպ խուսափում պատասխանատվությունից՝ փորձելով այն մեկը մյուսի վրա բարդել։

Փաստացի այսօր ՀՀ կառավարությունը ընդունում է այնպիսի որոշումներ, որոնց կիրառումը չի կարողանում ապահովել կամ չի ցանկանում ապահովել։ Արդյունքում՝ ունենք օրենք, որը գործի է դրվում ընտրողական կարգով, ունենք արդեն մի քանի դեպք, երբ արտասահմանյան, չլիցենզավորված բուքմեյքերական ընկերությունները անխափան գովազդվում են ՀՀ տարածքում: Միևնույն ժամանակ խնդրի մասին լրատվամիջոցների բարձրաձայնումից հետո մեզ հայտնի չի դառել վարչական պատասխանատվության ենթարկված որևէ կազմակերպության մասին: Կարծում ենք, եթե նման բան տեղի ունենար նախքան 2018 թվականի իշխանափոխությունը, ապա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խստորեն կքննադատեր դա:


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում